Լեհաստանը բարձր պատրաստականության է բերել ՀՕՊ-ը սահմանին МиГ-31-ի թռիչքի պատճառով

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի օդային ուժերը բարձր պատրաստականության են բերել իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը՝ Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ չորս МиГ-31 կործանիչների ծրագրային թռիչքի պատճառով։ Bild-ի տվյալներով՝ իրավիճակին արձագանքել են ոչ միայն լեհական զինվորականները, այլև Գերմանիայի բունդեսվերի Լեհաստանում տեղակայված ստորաբաժանումները։ Մասնավորապես, երկու գերմանական Patriot համակարգեր տեղափոխվել են առավելագույն մարտական պատրաստականության մակարդակ։

Ավելի ուշ ինքնաթիռները շրջվել են՝ չլքելով Ռուսաստանի օդային տարածքը, ինչը հաստատել են ՆԱՏՕ-ի աղբյուրները և Գերմանիայի օդային ուժերի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքը պատրաստ է խոցել ռուսական ռազմական ինքնաթիռները, եթե դրանք խախտեն դաշինքի օդային տարածքը։ Հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Էստոնիայի օդային տարածքն, ըստ Տալինի, խախտվել էր երեք МиГ-31-ի կողմից Վայնդլո կղզու շրջանում։

Մոսկվան այն ժամանակ հերքել էր մեղադրանքները։