Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ. Նրանք կհանդիպեն Ռուբիոյի, Վիտկոֆի և Քուշների հետ

Լուրեր

07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ կշարունակվի Ժնևի կետերի հիման վրա երկխոսությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես գրում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Դիվանագիտությունը շարունակում է ակտիվ լինել։ Ամերիկյան կողմը ցուցաբերում է կառուցողականություն, և լրիվ հնարավոր է առաջիկա օրերին ավարտել քայլերը՝ որոշելու համար, թե ինչպես կարելի է արժանապատվորեն ավարտել պատերազմը», – ասել է Զելենսկին։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորիդայում գտնվող ուկրաինական պատվիրակությանը կդիմավորեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին փոխարինելու համար, ով հրաժարական էր տվել նոյեմբերի 28-ին։

Նոյեմբերի 23-ին ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են Ժնևում՝ քննարկելու ԱՄՆ 28 կետանոց խաղաղության ծրագիրը, որը մի քանի օր առաջ հայտնվել էր մամուլում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպումը անվանել էր «թերևս ամենաարդյունավետը» խաղաղության բանակցային ողջ գործընթացում։ Հանդիպումից հետո ծրագիրը վերանայվել և կրճատվել է՝ որոշ աղբյուրների համաձայն՝ մինչև 19 կետ, մյուսների համաձայն՝ մինչև 22։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը։ Նոյեմբերի 27-ին Ղրղզստան կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրի դրույթները կարող են «օգտագործվել որպես ապագա համաձայնագրերի հիմք»։ «Սակայն իմ կողմից անքաղաքավարի կլինի հիմա խոսել որևէ վերջնական տարբերակի մասին, քանի որ այն չկա», – հավելել է նա։