Մեկնարկել է ԵՄ Իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության տարածաշրջանային դասընթացը

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

Դատախազությունում մեկնարկել է ԵՄ Իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) տարածաշրջանային քառօրյա դասընթացը․ հայտնում են Դատախազությունից։

0Հ00,այաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում 2025 թվականի նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Ֆինանսական հանցագործություններին առնչվող ֆինանսական քննություններ» թեմայով տարածաշրջանային վերապատրաստումը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ մարմինների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ

Տարածաշրջանային քառօրյա վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության Իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից՝ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում վերապատրաստման և գործնական համագործակցության» ծրագրի շրջանակներում։

Վերապատրաստման դասընթացում ներգրավված են դատախազներ, քննիչներ և ոստիկաններ:

Վերապատրաստման նպատակը ֆինանսական հանցագործություններին ու խարդախություններին առնչվող ֆինանսական քննություններով իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդումն ու համագործակցության զարգացումն է։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ողջունել է վերապատրաստման մասնակիցներին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ ֆինանսական հանցագործությունների բացահայտումը պահանջում է գիտելիքներ, գործնական հմտություն և գործընկեր երկրների հետ հետևողական համագործակցություն։ Եղիազար Ավագյանը կարևորել է նման վերապատրաստումների նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու պրոֆեսիոնալ համագործակցության ամրապնդմանը:

Քառօրյա դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվելու նախաքննության փուլում ֆինանսական ապացույցների ձեռքբերման մեթոդներին և գործիքներին, ֆինանսական տվյալների հավաքագրմանն ու վերլուծությանը՝ ելնելով երկրների առանձնահատկություններից ու առաջնահերթություններից»,- ասված է հաղորդագրւթյունում։