Հրապարակվել է Դեբեդում ջրահեղձ եղած լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան գործով դատավճիռը

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

Դեբեդ գետում ջրահեղձ եղած «Շանթ» ՀԸ-ի լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքով դատավճիռ է կայացվել։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Շիրոյանի վճռով՝ մեղադրյալ Վարդուհի Անանյանն անմեղ է ճանաչվել և արդարացվել իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։

Նշենք, որ «Վիզիթ Լոռի» ՍՊԸ-ի տնօրեն և հրահանգավորումների անցկացման պատասխանատու Վարդուհի Անանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆթինգի ծառայություն, որպես թիմի անդամներ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձի, ուսուցում և հրահանգավորումներ չի անցկացրել, ինչի հետևանքով 2022 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում ռաֆթելու ընթացքում քարին հարվածելու հետևանքով Արմինե Ճաղարյանն ընկել է գետը և ջրահեղձման արդյունքում մահացել:

Դատարանի վճռով՝ Ֆինանսների նախարարությունը Վարդուհի Անանյանին պետք է վճարի 500․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։

Արփի Հակոբյան