Վարդենիսում ականի պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Վարդենիսում ականի պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:

Իրավապահ կառույցի խոսնակը նշեց, որ վարույթը նախաձեռնվել է զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ «MakaryanNews» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել` ականի պայթյունի հետևանքով: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը` հայտնելով, որ զինծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս չեն վնասվածքներ ստացել։

«Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,- նշել էր Թորոսյանը:

Պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարի խոսքով` վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Արփի Հակոբյան