Շատ բարդ հանդիպում ստացվեց․ Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» գոլահար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Հայաստանի չեմպիոն «Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչն անդրադարձել է շոտլանդական «Աբերդինի» հետ 1:1 հաշվով ոչ-ոքիին Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում։ Շոտլանդիայում կայացած մրցավեճում հայկական ակումբի գոլը խփել էր Մուլահուսեյնովիչը, որը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում աչքի էր ընկել չորրորդ խաղում անընդմեջ (տեսանյութ)։

«Այսօր շատ բարդ հանդիպում ստացվեց։ Գիտակցում էինք դա և պայքարեցինք մինչև վերջ։ Կարծում եմ՝ ընդհանուր լավ հանդես եկանք։ Երկրորդ խաղակեսը շատ լավն էր։ Իմ կարծիքով, այս միավորը մեծ ձեռքբերում է մեր թիմի համար։ Պետք է ցուցադրենք մեր որակները հաջորդ խաղում և պայքարենք մինչև վերջ։

Երբ դուրս եմ գալիս մարզադաշտ ու տեսնում եմ մեր երկրպագուներին, հպարտանում եմ նրանցով, քանի որ յուրաքանչյուր խաղում մեզ աջակցում են, իսկ դա մեծ բան է մեզ համար։ Երբ մենք դուրս ենք գալիս խաղադաշտ և տեսնում այդ մարդկանց, դա մեզ ավելի շատ հանգստություն է տալիս լավ հանդես գալու համար։

Գոլ խփելն իմ աշախատանքն է։ Այաշը հիանալի փոխանցում կատարեց ինձ, և ես դարձա գոլի հեղինակ։ Սակայն միավորն ավելի կարևոր է, և մենք պետք է շարունակենք այսպես առաջ շարժվել»,- ասել է Նարդին Մուլահուսեյնովիչը։

4 խաղից հետո «Նոան» ունի 5 միավոր և 23-րդ տեղում է։ Կոնֆերենցիաների լիգայում փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճում 1-24-րդ տեղ գրաված թիմերը։ Լիգայի փուլում երևանյան ակումբը հյուրընկալելու է նաև լեհական «Լեգիային» (դեկտեմբերի 11) ու արտագնա հանդիպում է անցկացնելու Կիևի «Դինամոյի» (դեկտեմբերի 18) հետ։