Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի վրա կրակողը Լևոն 14-րդ պապի այցից առաջ հեռացվել է Թուրքիայի Իզնիկ քաղաքից

Լուրեր

28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
28.04.2026 | 17:54
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:53
Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել
28.04.2026 | 17:46
Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:39
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին
28.04.2026 | 17:28
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ԱԱ-ում
28.04.2026 | 17:17
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին
28.04.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի քայլը
28.04.2026 | 17:07
Բրունու Ֆերնանդեշը կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը և մոտենում է Անրիի ու Դե Բրույնեի ռեկորդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 16:59
Մոսկվայի հյուսիսում կառուցվող շենքում հրդեհ է բռնկվել. յոթ մարդ զոհվել է
Բոլորը

1981 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս II պապի վրա հարձակված տղամարդը հինգշաբթի հեռացվել է թուրքական Իզնիկ քաղաքից՝ Հռոմի նորընտիր Լևոն XIV պապի այցից առաջ, գրում է Turkish Minute-ը։

1981 թվականի մայիսին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ազգությամբ թուրք Մեհմեթ Ալի Աղջան մի քանի կրակոց էր արձակել Հռոմի Հովհաննես Պողոս պապի ուղղությամբ՝ ծանր վիրավորելով կաթոլիկ քահանայապետին։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալի Աղջան ասել է, թե թե հույս ունի հանդիպել Լևոն XIV-ի հետ «երկու կամ երեք րոպեով»։

«Ցանկանում եմ ողջունել Հռոմի պապին։ Հուսով եմ՝ մենք կարող ենք նստել և զրուցել Իզնիկում կամ Ստամբուլում առնվազն երկու կամ երեք րոպե»,- ասել է նա։

Սակայն, ըստ Halk TV-ի, նրան հեռացրել են քաղաքից մինչև Պապի ժամանումը։

Հովհաննես Պողոսի վրա հարձակումից հետո Աղջան Իտալիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն պատժի կրման համար տեղափոխվել էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Նա ազատ է արձակվել 2010 թվականի հունվարին՝ 29 տարվա բանտարկությունից հետո։

Հովհաննես Պողոսը նրան այցելել է բանտում 1983 թվականի դեկտեմբերին, որտեղ նա զղջացել է արարքի համար, բայց չի նշել դրդապատճառները։

Հռոմի Լևոն XIV պապը Թուրքիայում է առաջին արտասահմանյան ուղևորության շրջանակում։ Նրա այցելությունը Իզնիկ նշանավորում է Նիկեայի Առաջին ժողովի 1700-ամյակը։ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը Ստամբուլում նաև հայկական եկեղեցի է այցելելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի