Ուկրաինան տարածքները չի զիջի խաղաղության դիմաց․ Երմակ

Լուրեր

21.07.2026 | 13:15
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
21.07.2026 | 13:12
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ Հայհիդրոմետ
21.07.2026 | 13:04
Նիկարագուայի 80-ամյա նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
21.07.2026 | 12:53
Թրամփը 50 տոկոս մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող որոշ ապրանքների համար
21.07.2026 | 12:45
Լամին Յամալը թագով է մասնակցել Իսպանիայի հավաքականի չեմպիոնական շքերթին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:34
Նարեկ Մկրտչյանն ու CEPA-ի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առաջնահերթությունները
21.07.2026 | 12:22
Իրանցիները 14,5 մլն դոլար պարտք են եղել Ծառուկյանին, 2 տարում պետք է վերադարձնեին գումարը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:17
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
21.07.2026 | 12:10
«Արարատցեմենտ»-ում պետությունը կառավարիչ կնշանակի // Ծնվել է Մարմարիկում խեղդված Տիգրանի եղբայրը. ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 12:05
Կոնֆերենցիաների լիգայում «Նոայի» հավանական մրցակիցը տնային խաղերն անցկացնում է Ադրբեջանում
21.07.2026 | 11:55
Անկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար
21.07.2026 | 11:44
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե բերվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 11:41
Ռուսական ուժերը Սումիում հարձակվել են բնակելի շենքի և առևտրի կենտրոնի վրա․ տուժածներ կան
21.07.2026 | 11:30
Մեսին հայտարարել է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին․ աղբյուր
21.07.2026 | 11:21
Լիպեցկում խոշոր հրդեհ է բռնկվել «արտադրական օբյեկտների տարածքում» հրթիռային տագնապ հայտարարելուց հետո
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի համաձայնվի տարածքները տալ խաղաղության դիմաց։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը The Atlantic-ին տված հարցազրույցում, փոխանցում է Current time-ը։

«Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածք կզիջենք։ Նա տարածք զիջելու մասին փաստաթուղթ չի ստորագրի։ Սահմանադրությունն արգելում է դա։ Ոչ ոք չի կարող դա անել, եթե չի ցանկանում դեմ գնալ Ուկրաինայի Սահմանադրությանը և ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Երմակը։

Նա հավելել է՝ «այժմ իրատեսորեն կարող են քննարկել միայն շփման գծի սահմանումը»։

Այսպիսով, The Atlantic-ի հաղորդմամբ, Երմակը ներկայացրել է Ուկրաինայի դիրքորոշումը խաղաղության բանակցությունների հաջորդ փուլում։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով Երմակին, հաղորդել էր, որ Զելենսկին պատրաստ է «հնարավորինս շուտ» հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Ուկրաինան համաձայնել է ամերիկյան կողմի առաջարկած խաղաղության ծրագրի պայմանների մեծ մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղեկացմամբ՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների մասնակցությամբ մշակված խաղաղության ծրագիրը սկզբնական 28 կետից կրճատվել է մինչև 22-ի։ Սկզբնապես այն նախատեսում էր Դոնեցկի և Լուգանսկի մարզերի փաստացի փոխանցումը Ռուսաստանին։ Արդյունքում, տարածքային և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հարցերը մնում են չլուծված։ Զելենսկին, ինչպես սպասվում է, դրանք կքննարկի Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

Թրամփն արդեն հանձնարարել է իր ներկայացուցիչներին հանդիպել Զելենսկիի և Պուտինի հետ, համապատասխանաբար, Ուկրաինայում և Ռուսաստանում՝ խաղաղության համաձայնագրի մանրամասները համաձայնեցնելու համար։

Ռուսաստանում բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթվա առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 27-ին։ Նա հավելել է՝ չէր սպասում, որ Թրամփը պատժամիջոցներ կկիրառի նավթային ընկերությունների դեմ, բայց պատրաստակամություն է հայտնել պայքարել «մինչև վերջին ուկրաինացին»՝ մինչև ուկրաինական զորքերը դուրս չգան Դոնբասում «զբաղեցրած տարածքներից»։

Զելենսկին էլ հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները տեղի կունենան այս և հաջորդ շաբաթ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի