Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում փաստաբանները պաշպանական ճառերով են հանդես գալիս

Լուրեր

02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարացման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի ընթացքում սկսվել են հայ գերիների փաստաբանների պաշտպանական ճառերը։

Գուրգեն Ստեփանյանի փաստաբան Զումրուդ Սամեդովան հիշեցրել է, որ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազը դատարանից խնդրել է Ստեփանյանին դատապարտել 16 տարվա ազատազրկման: Փաստաբանը նշել է, որ Ստեփանյանը չի ​​ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նրա խոսքով՝ Գուրգեն Ստեփանյանը, ինչպես նա նշել է դատավարության ընթացքում տված ցուցմունքում, 2005-2007 թվականներին ծառայել է Հադրութում և 2023 թվականին ուղարկվել է մարտական ​​դիրք: Փաստաբանը նշել է, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ին նա լքել է իր դիրքը, փախել Ստեփանակերտ քաղաք և ճանապարհին հանդիպելով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների, հանձնվել է նրանց:

«Որպես պաշտպանության կողմ՝ կարծում եմ, որ Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 42.1.4 հոդվածի հիման վրա մեղադրյալը պետք է արդարացվի ապացույցների բացակայության հիմքով։ Հետևաբար, խնդրում եմ դատարանին՝ առաջնորդվելով այս հոդվածով, արդարացնել մեղադրյալին»,- հավելել է փաստաբանը։

Հավելենք, որ դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի