Կարծրատիպերի ստվերում․ ինչու կանայք լիարժեք ներգրավված չեն պաշտպանության և անվտանգության համակարգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Բոլորը

Ինչ խոչընդոտների են բախվում կանայք Հայաստանի զինված ուժերում ծառայելիս, ինչու են կարծրատիպերը շարունակում խանգարել նրանց ներգրավվածությանը պաշտպանության և անվտանգության համակարգերում։ Այս խնդիրները քննարկելու նպատակով ՄԻՊ գրասենյակը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և «ՄԱԿ-Կանայք» կառույցի հետ համատեղ բարձր մակարդակի համաժողով է կազմակերպել Հայաստանում։  

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսքով՝ կարևոր է, որպեսզի կանայք դերակատարություն ունենան հենց որոշումների ընդունման գործընթացում:

Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը ևս Հայաստանում է։ Նա համակարգում է նաև Հայաստանի և Ադրբեջանի գրասենյակների գործունեությունը։ Վիննիկովի խոսքով՝ Հայաստանում նման համաժողովի կազմակերպումը ճիշտ ժամանակին է, քանի որ այս տարի նշվում է ՄԱԿ-ի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի 25-ամյակը։   

Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի կանայք ամբողջությամբ ներգրավված լինեն խաղաղության, անվտանգության  և ապահովության հարցերում՝ ասում է առաջին անգամ Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իռեն Ֆելինը։

Հայաստանի համար ռազմավարական անհրաժեշտություն է կանանց ներգրավումն անվտանգության համակարգում, մասնավորապես, զինված ուժերում՝ ընդգծում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կանանց դերակատարումն անվտանգության ամբողջ համակարգում ամրապնդում է երկարաժամկետ խաղաղության հիմքերը։ 

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում 18-27 տարեկան կանայք կամավոր հիմունքներով կարող են զինվորական ծառայության անցնել։ Ծառայությունը վեցամսյա է, հաջողությամբ ավարտելու դեպքում կանայք 1 մլն դրամ պատվո վճար են ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան