Մայր Աթոռն ու ՔԿ-ն չեն մեկնաբանում․ ինչ է հայտնի հոգևորականներին վերագրվող հայտարարության մասին

Լուրեր

24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Բոլորը

Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների անունից համացանցում հայտարարություն է տարածվել, որը վերաբերում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ինտիմ տեսանյութերին։

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծվել էր հանձնախումբ՝ «Համացանցում տարածված Գերշ․ Տ․ Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով»։

Նշվում է, որ հանձնախումբն օրենքով սահմանված կարգով դիմել է Քննչական կոմիտեի համապատասխան բաժին՝ հիշյալ տեսանյութերի փորձագիտական քննությունն իրականացնելու և դրանց իսկությունը պարզելու համար։ Նոյեմբերի 25-ին ՔԿ-ի կողմից հանձնախմբին է տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որը հաստատում է Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։

Հայտարարության և դրանում նշված հանգամանքների վերաբերյալ Factor TV-ին չի հաջողվել հաստատումներ ստանալ։ Եկեղեցու ներկայացուցիչները չեն պատասխանում մեր զանգերին։ ՔԿ-ից ևս առայժմ չեն մեկնաբանում հայտարարությունը։

«Հանձնախումբը նույն օրն իսկ ի պաշտոնե այն ներկայացրել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ ի տնօրինություն՝ համաձայն Հայ եկեղեցու կանոնական իրավունքի պահանջների։ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՌ ՈՉԻՆՉ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները»,-նշվում է հրապարակված հայտարարության մեջ։

Տեքստից ենթադրվում է նաև, որ եպիսկոպոսները համարում են՝ կաթողիկոսի վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը։ Նրանք դատապարտել են «Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»։

Հայտարարությանը կից ցանկում ընդգրկված են հետևյալ հոգեւորականների անունները՝

Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան
Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյան

Լուսանկարներից պարզ է դառնում, որ 13 հոգևորականներից հայտարարության տակ ստորագրել են 9-ը։ Չստորագրած հոգևորականներն են Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը,  Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը,  Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։

Կառավարության նիստից հետո նշված հրապարակմանը անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, որդիական խոնարհությամբ և նախանձախնդրությամբ եմ ընդունել այդ հայտարարությունը։ Որպես պետության, կառավարության ղեկավար, վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որովհետև կարծում եմ, որ այս հայտարարությունը, նախ, ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները, հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ։ Եվ, իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ, և այդտեղ, կարծում եմ, նորություն չկա»,-նշել է Փաշինյանը։

 

Եվգենյա Համբարձումյան