Ինչ է սպասվում 200 ժամից ավելի բացակայած աշակերտներին․ նոր փոփոխություններ են առաջարկվում

Լուրեր

02.10.2026 | 21:13
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով անդրադարձ է կատարվում նույն դասարանում մնացած, բացակայող, ինչպես նաև՝ գովասանագրի արժանի աշակերտներին։

Ով կմնա նույն դասարանում 

Եթե աշակերտը տարվա ընթացքում որևէ առարկայից ստացել է շատ ցածր գնահատական (1-3 միավոր), նա պետք է վերաքննություն հանձնի։

Եթե վերաքննությունից հետո առնվազն երկու առարկայից նորից ցածր գնահատական (1-3 միավոր) ստանա, ապա կմնա նույն դասարանում։

Եթե աշակերտը կրթական մակարդակի (օրինակ՝ 9-րդ կամ 12-րդ դասարանի) ավարտին քննություններից և դրանց հաջորդող վերաքննություններից հետո առնվազն երկու առարկայից ստանում է 7-ից ցածր գնահատական (20 միավորանոց սանդղակով), ապա կկրկնի ուսումնական տարին։

Ինչ կլինի շատ բացակայող աշակերտի հետ

Եթե աշակերտը տարվա ընթացքում բացակայել է 200 ժամից ավելի, նա ստիպված կլինի բոլոր առարկաներից լրացուցիչ գրավոր քննություններ հանձնել։

Այդ քննությունների արդյունքներով օգոստոսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կորոշվի՝ նա կփոխադրվի հաջորդ դասարան, թե՞ կմնա նույն դասարանում։

Եթե աշակերտը չներկայանա քննություններին կամ դրանց արդյունքում առնվազն երկու առարկայից ցածր (1-7 միավոր) գնահատական ստանա, նա կկրկնի դասընթացը։

Ինչպես կտրվեն գովասանագրերը

Նախագծով նախատեսվում է հստակեցնել, թե ինչ չափանիշների դեպքում են աշակերտները ստանում գովասանագրեր։

Այսպիսով, այն դասարաններում, որտեղ թվանշանային գնահատականներ չեն նշանակվում (օրինակ՝ տարրական դասարաններում), գովասանագիր կստանա այն աշակերտը, ում տարեկան բնութագիրը առնվազն 70% կլինի «A» (գերազանց) մակարդակի և առավելագույնը 30%՝ «B» (լավ) մակարդակի։

Եվգենյա Համբարձումյան