Դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ «Խնձորի գործով» դատական ակտ կայացնելու

Լուրեր

09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հեռացավ առանձի սենյակ՝ արցախից բռնի տեղահանված Ալբերտ Առստամյանի գործով դատական ակտ կայացնելու։ Նշենք, որ այսօր, ժամը 11։00-ին նշանակված դատական նիստի ընթացքում նախատեսվում էր, որ պաշտպանական կողմը հանդես կգա Առստամյանի արդարացման դատական ակտի դեմ Դատախազության բողոքի պատասխանով, սակայն պաշտպան Ռոման Երիցյանը նիստին չէր ներկայացել և Առստամյանին էլ հայտնել էր, որ կարող է չներկայանալ։

Դատարանը որոշեց ընդմիջել նիստն ու Առստամյանին առաջարկել ներկայանալ դատարան և իրացնել իր իրավունքը, սակայն Առստամյանը հայտնեց, որ առանց պաշտպանի չի ցանկանում ներկայանալ։ Ընդմիջման ավարտից հետո, երբ նիստը վերսկսվեց, ո՛չ Առստամյանը, ո՛չ պաշտանը չէին ներկայացել։ Դատարանն արձանագրեց, որ պաշտպանական կողմն ինքն իրեն զրկել է բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից, որոշեց շարունակել գործի քննությունը միայն հանրային մեղադրողի մասնակցությամբ։ Միաժամանակ, նախագահող դատավորը պարզաբանեց, որ նախկինում այս գործով նիստերը հետաձգվել են, որպեսզի պաշտպանական կողմը բողոքի պատասխան ներկայացնի, այսօրվա նիստն էլ համաձայնեցված է եղել պաշտպան Ռոման Երիցյանի հետ։

Այսպիսով՝ դատարանն անցավ դատավարության մյուս փուլերին, և ավարտելով գործի քննությունը՝ հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ 72-ամյա Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանության համար։ Նա, ըստ գործի, տեսնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 9-րդ հարկի տան պատշգամբից խնձոր է նետել Փաշինյանի ուղղությամբ ու հայհոյանքներ հնչեցրել։

Այս արարքով, ըստ մեղադրանքի կողմի, Առստամյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խաթարել հասարակության անդորրը։ Մինչդեռ Առստամյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական ակցիա է իրականացրել և միտում չի ունեցել վնասելու որևէ մեկին։

Առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն արդարացրել է Առստամյանին՝ համարելով, որ նրա արարքում առկա չէ խուլիգանության հանցակազմ, բայց դատախազությունը բողոքարկել է դատական ակտը։

Արաքս Մամուլյան