ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ն չի խոչընդոտում կազմակերպության որոշումների ընդունմանը

Լուրեր

29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղեկացնում է Հայաստանին կայացվող որոշումների մասին, և Երևանը չի խոչընդոտում դրանց ընդունմանը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Մենք քարտուղարության մակարդակով նրան տեղեկացնում ենք քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի ու փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում. այս բոլոր փաստաթղթերն ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացվել են, և մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որում նշվում է, որ նրանք դեմ չեն այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով։ Հուսով ենք, որ որոշակի ժամանակ անց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կկայացնի հավասարակշռված որոշում, և մենք միասին կշարժվենք առաջ»,- հայտարարել է նա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Տասմագամբետովի՝ խոսքով՝ «Հայաստանի հարցը պարբերաբար բարձրացվում է ոչ միայն Հավաքական անվտանգության խորհրդի նիստերում և մամուլի ասուլիսներում. այն օրակարգից չի հանվում լրագրողների հետ գործնականում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ «Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մտնել կամ կասեցնել իր գործունեությունը այս կամ այն կազմակերպությունում»։

Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր Ղրղզստանում ընթացող  ՀԱՊԿ գագաթնաժողովին չի մասնակցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի