Արման Ծառուկյանը պատրաստ է մենամարտել Քոնոր Մաքգրեգորի հետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ, եթե չստանա թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) գործող չեմպիոն Իլյա Տոպուրիայի հետ մենամարտ անցկացնելու հնարավորություն։ Օրեր առաջ Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում խեղդող հնարքով ժամկետից շուտ հաղթել էր նորզելանդացի Դեն Հուկերին և դարձել թեթև քաշային կարգում չեմպիոնության հավակնորդ։

«Ոչ մի դեպքում պատրաստ չեմ ևս մեկ անգամ մենամարտել մինչև տիտղոսային հանդիպում անցկացնելը։ Եթե մրցակիցը չլինի Քոնոր Մաքգրեգորը, ես չեմ մենամարտի։ Սակայն Մաքգրեգորը երբեք չի մենամարտի իմ դեմ, իսկ UFC երբեք ինձ թույլ չի տա հանդիպել Քոնորի հետ։ Ես պարզապես սարսափ եմ նրա համար։ Դա նույնն է, որ Պիմբլետը մենամարտի Տոպուրիայի հետ՝ չնայած գոնե մարդիկ կծիծաղեն»,- ասել է Արման Ծառուկյանը Դենիել Կորմյեի հետ հարցազրույցում։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Նա UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարն է։