Ղրիմի կամրջի պայթյունի գործով ութ մեղադրյալները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, դատապարտվել են ցմահ ազատազրկման

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

Դոնի Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով բոլոր ութ մեղադրյալներին դատապարտել է ցմահ ազատազրկման, հաղորդում է Mediazona-ի թղթակիցը։ Նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության և պայթուցիկ նյութեր տեղափոխելու հոդվածներով, փոխանցում է The Insider-ը։

Գործով մեղադրվում է, ընդհանուր առմամբ, 13 անձ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանցից ութը ձերբակալված են՝ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբան, Դմիտրի Տյաժելիխը, Ռոման Սոլոմկոն և Արթուր Տերչանյանը։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործողության (205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետ) և պայթուցիկ նյութերի փոխադրման (222.1-րդ հոդվածի 4-րդ մաս) համար։ Սոլոմկոյին և Տերչանյանին մեղադրանք է առաջադրվել նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության համար (226.1-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Ավելի վաղ եզրափակիչ ելույթների ժամանակ պետական ​​մեղադրողը ցմահ ազատազրկում էր պահանջել բոլոր ութ մեղադրյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար։

Քննության տվյալներով՝ վեց ձեռնարկատերեր, մեկ ֆերմեր և բեռնատարի մեկ վարորդ դավադրություն են կազմակերպել Ուկրաինայի հետախուզական գործակալությունների հետ՝ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա պայթուցիկներով բեռնված բեռնատարը պայթեցնելու համար։ Կամուրջն այդ ժամանակ լուրջ վնաս էր կրել և հինգ զոհի պատճառ դարձել։ Մեղադրյալներն իրենց մեղքը չեն ընդունել։ Նրանք պնդում են, որ տեղյակ չեն եղել բեռի մեջ եղած պայթուցիկների մասին։

Պայթյունից մեկ տարի անց Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը պատմել էր, թե ինչպես է նախապատրաստվել գործողությունը։ Նա ասել էր, որ 21 տոննա պայթուցիկ նյութ է թաքցված եղել մետաղական բալոնների մեջ, որոնք այնուհետև տեղադրվել են մեծ գլանափաթեթների մեջ։ Բեռը թվացել է «լիովին քաղաքացիական»։ Գործողությունը ծրագրել են ծառայության երեք աշխատակիցներ, այդ թվում՝ Մալյուկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի