ԱՄՆ-ը դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների ներգաղթի դիմումների քննումը՝ Սպիտակ տան մոտակայքում հարձակումից հետո

Լուրեր

29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
Բոլորը

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS) հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիներին վերաբերող բոլոր ներգաղթային դիմումների մշակումը: USCIS-ի հայտարարության մեջ նշվում է, որ դադարեցվում են բոլոր ներգաղթային գործընթացները «անորոշ ժամանակով՝ մինչև անվտանգության և ստուգման արձանագրությունների հետագա վերանայումը», գրում է Current time-ը։

Հայտարարությունը հրապարակվել է Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում Ազգային գվարդիայի երկու զինվորականի վրա հարձակումից հետո։ Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են։

Կասկածյալը կալանքի տակ է. նա նույնպես հրազենային վնասվածքներ է ստացել: ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ հարձակվողն Աֆղանստանի քաղաքացի է, «շատերից մեկը, ովքեր չեն ենթարկվել ստուգման և զանգվածաբար ընդունվել են Միացյալ Նահանգներ 2021 թվականին՝ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո»: Այդ ժամանակ ԱՄՆ իշխանությունները թույլատրել էին մուտք գործել հազարավոր աֆղանցիների, որոնք նախկինում համագործակցել էին ԱՄՆ-ի հետ Աֆղանստանում, և որոնք վտանգի տակ էին Թալիբանի իշխանության գալուց հետո:

Դոնալդ Թրամփի վարչակազմը նախկինում բազմիցս պնդել է, որ այդ անձինք պատշաճ կերպով չեն ստուգվել, և որ նրանց թվում կարող են լինել ահաբեկչական խմբավորումների անդամներ կամ արմատական ​​գաղափարախոսությունների կողմնակիցներ:

Reuters-ի տվյալներով՝ հարձակվողը 29-ամյա Աֆղանստանի քաղաքացի է, նրա դրդապատճառները հայտնի չեն։ Նա ապաստան է խնդրել Միացյալ Նահանգներից 2024 թվականի դեկտեմբերին, դիմումը հաստատվել է 2025 թվականի ապրիլի 23-ին։ Գործակալությունը հայտնում է, որ կասկածյալը քրեական անցյալ չի ունեցել։

Հիշեցնենք՝ հարձակումից հետո Թրամփը հայտարարել էր, որ դա «ահաբեկչական ակտ» է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի