Կրակոցներ Սպիտակ տան մոտ․ Թրամփը միջադեպն ահաբեկչություն է անվանել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի երկու զինվորների վրա կրակելու մեջ կասկածվում է թալիբներից փախած աֆղան տղամարդ։ Նա միջադեպն «ահաբեկչական ակտ» է անվանել, գրում է France 24-ը։

Միջադեպի հետևանքով Ազգային գվարդիայի երկու ծառայողները ծանր վիրավորվել են։

«Դա հանցագործություն էր մեր ամբողջ ազգի դեմ»,- հայտարարել է Թրամփը՝ հաստատելով, որ ձերբակալված տղամարդն «օտարերկրացի է, որն ԱՄՆ է եկել Աֆղանստանից»։

Թրամփի կարգադրությամբ զորքեր են տեղակայվել երկրի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և Մեմֆիսում։ Այս տեղակայումները բազմաթիվ դատական ​​​​հայցերի և բողոքի ակցիաների պատճառ են դարձել տեղական պաշտոնյաների կողմից, որոնք հանրապետական գործչին մեղադրում են ավտորիտար իշխանության ձգտման համար։

Ըստ հրապարակման՝ Թրամփի հայտարարությունը նաև ենթադրում է, որ երկրից անօրինական ներգաղթյալներին դուրս բերելու նրա վիճահարույց ջանքերը նոր թափ կստանան։

«Մենք պետք է վերաքննենք յուրաքանչյուր օտարերկրացու, որը մեր երկիր է մտել Աֆղանստանից նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցանկացած երկրից այստեղ արտաքսումը չհանդուրժելու համար, եթե նրանք չեն կարողանում սիրել մեր երկիրը, մենք նրանց չենք ուզում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը նշել է, որ Ազգային գվարդիայի երկու անդամները «ծանր վիճակում» են։

Թրամփը ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ կասկածյալը «նույնպես ծանր վիրավոր է, բայց անկախ դրանից՝ շատ բարձր գին կվճարի»։

Կրակոցներից հետո պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնում կտեղակայվի ևս 500 զինվորական, ընդհանուր առմամբ՝ մինչև 2500։

Անցյալ հինգշաբթի դաշնային դատավորը որոշել էր, որ Թրամփի կողմից ԱՄՆ մայրաքաղաքում Ազգային գվարդիայի  զինվորների տեղակայումն անօրինական է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի