Ուղեվարձերը թերհավաքագրվում են․ բացը լրացնելու համար Կառավարությունը 3 մլրդ դրամ կհատկացնի Երևանին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանին 3 միլիարդ դրամ կտրամադրի։ Այս մասին նշվում է կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկում, որն արդեն ընդունվել է գործադիրի կողմից։

Նշվում է, որ Երևան քաղաքի բյուջեում առկա է որոշակի թերհավաքագրում, հատկապես՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարման մասով: Կառավարությունը գումար կտրամադրի՝ համայնքային առաջնահերթ ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ թվով 45 տրոլեյբուսների ձեռքբերման։

2025 թվականի բյուջեով տրանսպորտի ուղեվարձերի եկամտից ստացված միջոցները նախատեսվել էին 21 միլիարդ 303 միլիոն 814 հազար դրամ, սակայն ընթացիկ տարվա կանխատեսումներով այդ մասով սպասվում է շուրջ 5,5 միլիարդ դրամ թերհավաքագրում (04.11.25թ. դրությամբ փաստացի հավաքագրում՝ 12 միլիարդ 806 միլիոն 901 հազար դրամ)։

«Ստացված միջոցների պակասը հանգեցնում է ծախսերի ֆինանսավորման դժվարություններին։ Անհրաժեշտություն է առաջանում Երևանի քաղաքապետարանին 2025 թվականի համար տրամադրել այլ դոտացիա, որը կուղղվի 2025 թվականի ծախսերի ֆինանսավորմանը, որոնք պետք է իրականացվեին տրանսպորտի ուղեվարձի եկամտից ստացված միջոցներով»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Ընդգծվում է՝ Երևան քաղաքի համար առաջնահերթություններից մեկը հանրային տրանսպորտի արդիականացումն ու տրանսպորտային շարժակազմի համալրումն է։ Մասնավորապես, նախատեսվում է 45 նոր տրոլեյբուսների ձեռքբերում, որի պայմանագրի արժեքի 30 տոկոսն արդեն իսկ նախատեսվել է ՀՀ կառավարության կողմից․ «Սակայն ծրագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ է նաև մնացած 70 տոկոսի ֆինանսավորումը»։

Եվգենյա Համբարձումյան