Հոնկոնգում խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 44-ի․ հարյուրավոր մարդիկ դեռևս անհետ կորած են

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Հրշեջները երկրորդ օրն է՝ պայքարում են Հոնկոնգի բնակելի համալիրում ամենամահացու հրդեհներից մեկի դեմ, որն առնվազն 44 մարդու կյանք է խլել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Շինարարական ընկերության երեք աշխատակից ձերբակալվել է, գրում է France 24-ը։

Թայ Պո շրջանում գտնվող Վան Ֆուկ Քորթ համալիրում չորեքշաբթի կեսօրին բռնկված հրդեհը տարածվել էր համալիրի ութ շենքերից յոթում։ Պաշտոնյաները հայտնել են 44 զոհի մասին, որոնց թվում է մեկ հրշեջ։ Վիրավորվել է առնվազն 62 մարդ, որոնցից շատերն այրվածքներ և շնչառության հետ կապված վնասվածքներ են ստացել։

Երեք անձ՝ շինարարական ընկերության տնօրենները և ինժեներական խորհրդատուն, ձերբակալվել են չկանխամտածված սպանության կասկածանքով։

«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ շինարարական ընկերության պատասխանատուն կոպիտ անփութություն է ցուցաբերել»,- ասել է ոստիկանության ավագ վերահսկիչ Այլին Չունգը։

Իշխանությունները կասկածում են, որ բարձրահարկ շենքերի արտաքին պատերի որոշ նյութեր չեն համապատասխանում հրակայունության չափանիշներին, ինչը նպաստել է հրդեհի անսովոր արագ տարածումը։ Հրդեհը սկսվել է 32 հարկանի աշտարակի արտաքին հատվածից, ապա տարածվել է բամբուկե կառուցվածքի և շինարարական ցանցի վրա՝ դեպի շենքի ներս, ապա՝ մյուս շենքեր։

Շուրջ 900 մարդ գիշերը տարհանվել է ժամանակավոր կացարաններ։ Հոնկոնգի ղեկավար Ջոն Լին հայտնել է, որ կեսգիշերի դրությամբ՝ անհետ կորած է համարվում 279 մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ցավակցություն է հայտնել զոհված հրշեջին և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Նա նաև կոչ է արել ջանքեր գործադրել զոհերի և կորուստների թիվը նվազագույնի հասցնելու համար։

Այս հրդեհը Հոնկոնգում տասնամյակների ընթացքում ամենամահացուներից մեկն է։ 1996 թվականի նոյեմբերին Կոուլունի առևտրային շենքում շուրջ 20 ժամ տևած հրդեհի հետևանքով 41 մարդ էր զոհվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի