Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Լուրեր

29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ նիստի արդյունքներով տարածվել է հայտարարություն, որից պարզ է դառնում, որ քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում տեղի ունեցած վերջին դրական զարգացումներ լույսի ներքո՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում համագործակցության հնարավորությունները, վերահաստատվել է Թուրքիայի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու հարցում։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշվում է, որ Անկարան շարունակելու է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև և արդար խաղաղություն հաստատելու համար։

Նիստին քննարկվել են նաև Թուրքիայում ձեռնարկվող բազմակողմանի ջանքերը՝ «ահաբեկչության լիակատար և վերջնական վերացման, ինչպես նաև «Թուրքիա առանց ահաբեկչության» նպատակին համապատասխան ազգային միասնության և համերաշխության ամրապնդման ուղղությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի