«Արարատի» դարպասապահը 11-մետրանոցներ է հետ մղել հավաքականում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի «Արարատի» դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուն օգնել է Կոմորյան կղզիների հավաքականին նվաճել ՖԻՖԱ-ի Արաբական ազգերի գավաթի խաղարկության հիմնական փուլի ուղեգիր:
Կատարում ընթացող մրցաշարի որակավորման փուլում Կոմորյան կղզիների հավաքականը հաղթահարել է Եմենի թիմի արգելքը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվվել է 4:4 հաշվով, իսկ հետխաղային 11-մետրանոցներում Անզիմատիի երկու փրկությունների շնորհիվ կոմորցիները 4:2 հաշվով հաղթանակ են տարել և նվաճել խմբային փուլի ուղեգիր:
Խմբային փուլի խաղերը կկայանան դեկտեմբերի 2-8-ը: Կոմորյան կղզիների հավաքականի մրցակիցները կլինեն Մարոկկոն, Սաուդյան Արաբիան և Օմանը: