ChatGPT-ն կապ չունի դեռահասի ինքնասպանության հետ. Open AI-ի հայտարարությունը

Լուրեր

29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

OpenAI-ը հերքել է դեռահասի ինքնասպանության համար մեղավորության մասին մեղադրանքները, այն բանից հետո, երբ օգոստոսին մի ընտանիք դատի է տվել ընկերությանը՝ պնդելով, որ 16-ամյա դեռահասը ChatGPT-ն օգտագործել է որպես «ինքնասպանության ուսուցիչ», գրում է Euronews-ը։

OpenAI-ը՝ արհեստական ​​բանականությամբ (AI) աշխատող չաթբոտի մշակողը, իր առաջին պաշտոնական պատասխանն է ներկայացրել Սան Ֆրանցիսկոյի Գերագույն դատարանում։

Ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ հայցը ներկայացրել են ապրիլին ինքնասպանություն գործած 16-ամյա Ադամ Ռեյնի ծնողները։ Նրանք պնդում են, որ Ռեյնը հոգեբանական կախվածություն է ձեռք բերել ChatGPT-ից. ասում են՝ ծառայությունը նրան խրախուսել է ծրագրել և ինքնասպանություն գործել այս տարի, նույնիսկ ինքնասպանության նամակ է գրել նրա համար։

Դատարան ներկայացրած դիմումում OpenAI-ը պնդում էր, որ «ողբերգական իրադարձությունը» տեղի է ունեցել Ռեյնի կողմից ChatGPT-ի «անպատշաճ, չարտոնված, չնախատեսված, անկանխատեսելի և/կամ անպատշաճ օգտագործման» պատճառով։ OpenAI-ը հավելել է, որ դեռահասը չպետք է օգտագործեր տեխնոլոգիան առանց ծնողների համաձայնության և չպետք է շրջանցեր ChatGPT-ի անվտանգության մեխանիզմները։

Ռեյնի ընտանիքի փաստաբան Ջեյ Էդելսոնը NBC News-ին ասել է, որ OpenAI-ը «լիովին անտեսել է ներկայացված բոլոր փաստերն այն մասին, թե ինչպես է GPT-ն շտապ շուկա ներմուծվել առանց պատշաճ թեստավորման»։

Ռեյնի գործը մի քանի դատական ​​​​հայցերի շարքում է, որոնցում պնդվում է, որ ChatGPT-ն մարդկանց դրդել է ինքնասպանության վարքագծի կամ վտանգավոր մտքերի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի