Զգայուն հարցերը տեղափոխվել են առանձին հուն․ Պոդոլյակ

Լուրեր

29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:38
Գազանջատումներ՝ Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում
29.06.2026 | 19:28
ՔՊ նիստն ավարտվեց. Փաշինյանը մանրամասներ է հայտնում փակ նիստից. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 19:26
Դուբրովնիկի ֆորումում ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մոտեցումները
29.06.2026 | 19:15
ՀՀ-ն կապ չունի Իսրայելի՝ ցեղասպանության ճանաչման հետ, դա Թուրքիայի հետ հարաբերության մասին է, ՀՀ-ն ճիշտ արեց՝ չներգրավվեց․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
Բոլորը

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը մասամբ փոփոխվել է, «որոշ զգայուն հարցեր տեղափոխվել են առանձին հուն։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն այս մասին ասել է DW-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ քննարկումները վերաբերում են, մասնավորապես, «Ուկրաինայի համար դաշնակցային լուծումներին» և ռազմական արտադրության հարցերին։ Ըստ Պոդոլյակի՝ «պատերազմից դուրս գալու նոր շրջանակը քննարկելու» մասին ԱՄՆ պաշտոնական առաջարկին հաջորդել են «շատ դժվար բանակցություններ Ժնևում, որոնք թույլ են տվել իրականում հասնել ավելի կամ պակաս իրատեսական շրջանակի»։

Միևնույն ժամանակ, Զելենսկիի գրասենյակի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ նախկինում չբարձրաձայնված մի շարք ասպեկտներ, մասնավորապես, տարածքներին և Կիևի անվտանգության երաշխիքներին վերաբերող, պետք է քննարկվեն ԱՄՆ-ի, Ուկրաինայի ու եվրոպացի առաջնորդների մակարդակով։

Ուկրաինան հետաքրքրված է այնպիսի կառույց գտնելու հարցում, որը «թույլ կտա մեզ դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները», ընդգծել է Պոդոլյակը՝ հավելելով, որ երկխոսությունը դժվար էր, բայց կառուցողական։

DW-ի աղբյուրը չի մանրամասնել բանակցային օրակարգը, եթե Սպիտակ տունը և Ուկրաինայի առաջնորդները հանդիպեն Միացյալ Նահանգներում։ Պոդոլյակն ընդգծել է, որ, իր կարծիքով, Մոսկվան նույնիսկ պլանի սկզբնական տարբերակի հաստատման նպատակ չուներ։

«Պուտինի մոտիվացիան ակնհայտ է՝ պատերազմ պատերազմի համար, քանի որ դա նրան թույլ է տալիս ազդել համաշխարհային օրակարգի վրա։ Նա ուզում է այս պատերազմում հաղթել ամեն ինչ, ոչ թե միայն հատվածներ։ Հավանական չէ, որ նա շահագրգռված լինի, որ այս պլանը հաստատվի երկու կողմերի կողմից»,- եզրափակել է նա։

Թրամփը նախկինում նոյեմբերի 27-ը սահմանել էր որպես Կիևի համար 28 կետանոց ամերիկյան նախնական ծրագիրն ընդունելու վերջնաժամկետ։ Նոյեմբերի 23-ին Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո փաստաթղթի տեքստը փոփոխվել է։

Axios-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը սկզբնական պլանն անընդունելի է անվանել Ուկրաինայի համար, իսկ փաստաթղթի նոր տարբերակը՝ «սոլիդ»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, նոյեմբերի 25-ին դրական է արտահայտվել ԱՄՆ սկզբնական պլանի մասին, որը, ըստ ռուս պաշտոնյայի, հիմնված էր «Անքորիջում ձեռք բերված փոխըմբռնումների վրա»։ Նախարարը զգուշացրել էր, որ եթե փաստաթղթից «ջնջվեն Անքորիջի ոգին և տառը», Մոսկվայի վերաբերմունքը դրա նկատմամբ կփոխվի։

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի այս շաբաթ անձամբ հանդիպել Դոնալդ Թրամփի հետ՝ պատերազմը դադարեցնելու համատեղ պլանի շուրջ համաձայնության գալու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի