Կրեմլից հաստատում են՝ ՌԴ հատուկ ծառայություններն ԱՄԷ-ում հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի նոր ներկայացուցիչը, որը զբաղվում է Ուկրաինայի հարցերով, ԱՄԷ-ում հանդիպել է Կիևի ներկայացուցիչների հետ, հավանաբար՝ ըստ ծրագրվածի, ինչպես նաև Մոսկվայի ներկայացուցիչների հետ՝ բավականին անսպասելիորեն։ Այս մասին  հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նշում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունները պարբերաբար հանդիպում են ԱՄԷ-ում՝ քննարկելու զգայուն հարցեր։

«Հանդիպման ժամանակ նաև հայտնվել է ԱՄՆ նոր ներկայացուցիչը, որն այժմ աշխատում է ուկրաինական թղթապանակի վրա։ Նա այնտեղ ևս հայտնվել է և հանդիպում ունեցել, ինչպես ես հասկանում եմ՝ ուկրաինացիների հետ։ Սա, հավանաբար, նախապես պայմանավորված էր։ Նա նաև հանդիպել է մեր ներկայացուցիչների հետ՝ բոլորովին անսպասելիորեն»,- ասել է Ուշակովը։

Հարցին՝ արդյո՞ք հանդիպմանը ռուսական կողմը ներկայացրել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Ուշակովը պատասխանել է․ «Ո՛չ, մեր կողմից Նարիշկինը չէր»։

Նրա խոսքով՝ խոսքը համապատասխան ավելի ցածր մակարդակի ծառայությունների ներկայացուցիչների մասին է, որոնք զբաղվում են զգայուն գործնական հարցերով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Աբու Դաբիում կայացել են են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի