Աբու Դաբիում ընթանում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունները

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ուկրաինական պատվիրակությունը նույնպես ներկա է Աբու Դաբիում, որտեղ ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի են ունենում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Նշվում է, որ ուկրաինական թիմը գլխավորում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

Ուկրաինացիները «բանակցություններ են վարում ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հետ», հաղորդում է Axios-ը՝ չնշելով, թե արդյոք հանդիպումները անցկացվում են եռակողմ ձևաչափով, թե՞ ԱՄՆ-ն առանձին-առանձին բանակցություններ է վարում յուրաքանչյուր կողմի հետ։

Axios-ը նաև նշում է, որ սկզբնապես Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունների միջև բանակցություններ էին նախատեսված «այլ թեմայով» (հավանաբար՝ ոչ ուղղակիորեն կապված խաղաղության կարգավորման հետ), սակայն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Դեն Դրիսկոլի անսպասելի ժամանումը փոխել է իրավիճակը։

Դրիսկոլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ամերիկացիների և ռուսների միջև բանակցությունները «լավ են ընթանում», և Միացյալ Նահանգները «շարունակում է լավատեսորեն տրամադրված լինել»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլն Աբու Դաբիում է՝ ռուս պաշտոնյաների հետ հանդիպումների համար։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի