ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Աբու Դաբիում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլն Աբու Դաբիում է՝ ռուս պաշտոնյաների հետ հանդիպումների համար։ Այս մասին CBS News-ին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ և դիվանագիտական ​​աղբյուրներ: Financial Times-ը նույնպես հաղորդել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ԱՄԷ-ում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԱՄՆ բանակի նախարար Դրիսկոլը երկուշաբթի երեկոյան Աբու Դաբիում մի քանի ժամ հանդիպում է անցկացրել ռուսական պատվիրակության անդամների հետ: Նա նախատեսում է կրկին հանդիպել նրանց հետ (երեքշաբթի) օրվա ընթացքում՝ խաղաղության գործընթացը քննարկելու և խաղաղ բանակցություններն առաջ մղելու համար»,- CBS News-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։

Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են ամերիկյան պատվիրակության կազմում։

Կիրակի Դրիսկոլը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Ժնևում բանակցություններ էին անցկացրել Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների պատվիրակությունների հետ։ Մինչ այդ, ԱՄՆ բանակի նախարարն այցելել էր Կիև։

Նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակտիվացրել է ջանքերը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր ծրագիրն առաջ մղելու համար: Կիևի հետ շփումներից հետո ենթադրվում էր, որ Վաշինգտոնը բանակցություններ կվարի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի