Ադրբեջանը, Իրանն ու ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բաքվում անցկացվող երկաթուղային տրանսպորտի հարցերով ԱՊՀ խորհրդի 83-րդ նիստի շրջանակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հուշագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի երկարաժամկետ եռակողմ համագործակցության զարգացման և Հյուսիս-Հարավ երթուղու արևմտյան հատվածի արդյունավետության բարձրացման գործում։

Հուշագիրը ստորագրել են «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Ռովշան Ռուստամովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն և վարչության նախագահ Օլեգ Բելոզերովը և «Իրանի երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Ջաբար Ալի Զաքերին։

Փաստաթուղթը նախատեսում է մաքսատուրքերի մոտեցումների համաձայնեցում, միասնական համապարփակ սակագնի ձևավորում, կանոնավոր բլոկային գնացքների գործարկում և տրանսպորտային ընթացակարգերի կատարելագործում։ Նշվում է, որ այս մեխանիզմների ներդրումը կստեղծի ավելի կանխատեսելի, ավելի արագ և ծախսարդյունավետ լոգիստիկ շղթա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։

Ընդհանուր առմամբ, այս համաձայնագիրն ամրապնդում է կողմերի դիրքերը որպես միջազգային տրանսպորտային միջանցքների հուսալի մասնակիցներ և ստեղծում է բարենպաստ պայմաններ տարածաշրջանում տարանցիկ հոսքերի կայուն աճի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի