Ֆրանսիայում լրտեսության կասկածանքով 4 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ երկու ռուսաստանցի

Լուրեր

19.08.2026 | 14:13
4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ կոնստրուկտորը՝ Ադրբեջանը․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 14:05
Լարված խոսակցություն Արման Եղոյանի և Ռուբեն Մխիթարյանի միջև
19.08.2026 | 13:58
Էդուարդ Սպերցյանը նշել է՝ ում դեմ կցանկանար խաղալ Սաուդյան Արաբիայում
19.08.2026 | 13:53
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 103-ը 103-ի դիմաց
19.08.2026 | 13:50
ԵՄ-ում 150 միլիոն մարդ ապրում է «անտեսանելի սահմաններին» մոտ․ JRC  զեկույցը
19.08.2026 | 13:43
Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում բուլինգ ու պարբերական կոնֆլիկտներ են եղել․ 13-ամյա աշակերտը հիվանդանոց է տեղափոխվել․ Տեսչական մարմին
19.08.2026 | 13:34
Օգոստոսի 20-ին կեսօրից հետո Երևանում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
19.08.2026 | 13:26
ԱՄՆ-ն և Կանադան համաձայնել են կասեցնել նոր մաքսատուրքերը․ Թրամփ
19.08.2026 | 13:18
Սամվել Կարապետյանը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին «նախկին հաջորդ» վարչապետն է․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիական ոստիկանությունն օտարերկրյա պետության օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալել է չորս անձի, որոնցից երկուսը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն։ Այս մասին հայտարարել է Փարիզի դատախազը, գրում է Reuters-ը։

Դատախազությունը նույնականացրել է անձանցից մեկին՝ Աննա Ն․-ին, որն ունի Ֆրանսիայի և Ռուսաստանի կրկնակի քաղաքացիություն և հունվարից գտնվում է Ֆրանսիայի ներքին հետախուզության DGSI գործակալության հսկողության տակ՝ ենթադրությամբ, որ հետախուզական տվյալներ է հավաքում։

«Մասնավորապես, նա կասկածվում է տարբեր ֆրանսիական ընկերությունների ղեկավարների հետ կապվելու մեջ՝ Ֆրանսիայի տնտեսական շահերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար»,- ասվում է դատախազի հայտարարությունում։

Չի նշվում, սակայն, թե որ երկրի համար են չորս անձինք, ենթադրաբար, լրտեսել։ Ըստ տարբեր լրատվամիջոցներում տեղեկությունների՝ նրանք ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։

Մյուս կասկածյալները նույնականացվել են որպես Վենսան Պ. և Բեռնար Ֆ., որոնք ծնվել են Ֆրանսիայում, ինչպես նաև Վյաչեսլավ Պ․, որը Ռուսաստանի քաղաքացի է։

Ըստ դատախազության՝ Աննա Ն.-ն հիմնադրել է Ֆրանսիայում գործող SOS Donbass միությունը, որի կայքում նշվում է, որ պայքարում է Եվրոպայի ու Ռուսաստանի միջև կապերի ամրապնդման և Ուկրաինա զենքի մատակարարումների դադարեցման համար։ Այն հաճախ քարոզչական պաստառներ է փակցնում հասարակական վայրերում։ Աննային սպառնում է մինչև 45 տարվա ազատազրկում և 600,000 եվրոյի չափով տուգանք՝ պատմական ժառանգության վայրերին վնաս հասցնելուց մինչև հանցակցություն, կազմակերպված հանցագործություն, լրտեսություն և օտարերկրյա պետության համար հետախուզություն իրականացնելու մեղադրանքներով։

Մյուսներին նույնպես սպառնում են բանտարկություն և տուգանքներ՝ նմանատիպ մեղադրանքներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի