Տեսնում եմ՝ Ալեն Սիմոնյանն է եկել, ինչի՞ չի իջնում․ Անժելա Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ես այնտեղ վերևում տեսնում եմ՝ Ալեն Սիմոնյանն է եկել։ Շատ հետաքրքիր է, էլի, օրինակ ինչի՞ չի իջնում, իջնի, տեսնի՝ ինչ են ասում։ Օրինակ, շատ հետաքրքիր կլիներ՝ իջներ այս մարդկանց դեմքերին նայեր, աչքերի մեջ։ Օրինակ, ի՞նչ կմտածի, որ նայի Լիդիայի աչքերի մեջ, սրբազանի աչքերի մեջ։ Չնայած մյուս կողմից էլ կասեն՝ այս ի՞նչ միամիտ բան ես ասում՝ բարոյականություն, աչքեր, ապրումներ, ապրումակցում»,-ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ ասաց «Հայելի» մամուլի ակումբի հիմնադիր-տնօրեն Անժելա Թովմասյանը։

Նրա խոսքով՝ պետք է ոչ թե կենտրոնանալ «քաղբանտարկյալներին ազատ արձակելու», այլ գործող իշխանությունից ազատվելու վրա։

«Ինչպե՞ս ենք ազատագրվելու Նիկոլից, ինչպե՞ս ենք ազատագրվելու Ալենից։ Այսօր այդ հարցն է։ Այսօր այն հարցը չէ՝ այս քաղբանտարկյալները ինչի են այստեղ, որովհետև 2018 թվականին, որ եկել էին, անտարբեր նստած էինք։

Կնոջը ձերբակալել են, սրբազաններին ձերբակալել են, Վեհափառի վրա են գնում, հասարակությունը անտարբեր է։ Ո՞վ է մեղավոր։ Հիմա պիտի ասենք՝ ժողովուրդը։ Չէ՛, ժողովուրդը մեղավոր չէ, ժողովուրդը մի քանի անգամ փորձել է։ Մենք վերանայե՞լ ենք, մենք քննարկե՞լ ենք, մենք փորձե՞լ ենք հասկանալ՝ որտեղ սխալվեցինք, ի՞նչ տեղի ունեցավ, ինչի՞ ենք մենք այս վիճակի մեջ»,-ասաց Թովմասյանը։

Հիշեցնենք՝ Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի քույրն է։

Մանրամասները՝ տեսանյութում։