«Փաշինյանը վամպիրի պես սնվում է նախկին նախագահների շրջանի խնդիրներից․ թող գա հետս բանավիճի»․ Արման Թաթոյան

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներն են, և մեկ այլ խումբ մարդիկ անկարողներ են ուղղակի, որոնք եկել են այս առկա խնդիրները, կուտակված խնդիրները իբր թե լուծելու, բայց դրանք ավելի են խորացնում։ Եվ ստացվել է այնպես, որ մեր երկրում առկա է փակ համակարգ, փակ շղթա, քաղաքական համակարգը երկու թևեր ունի։ Ամբողջությամբ մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ նախկին նախագահների համակարգը։ Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից, և այս երկու համակարգերը իրար ուժեղացնում են։ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության, նախկին նախագահների ատելության վրա, նրանց ժամանակ թույլ տրված սխալներից ելնելով ու հիմա էլ երկիրը պահում է ատելության ու թշնամանքի այս փակ շղթայի մեջ։ Եվ այս փակ շղթան նաև այնպես է ստացվել, որ այս երկու համակարգերը՝ նախկին նախագահները և Նիկոլ Փաշինյանը, առանց իրար գոյություն ունենալ պարզապես չեն կարող»,-նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառով է, որ բնակչության 60-70% չի մասնակցում քաղաքական կարևորագույն  որոշումների կայացմանը։

«Ես հավակնում եմ դառնալ նրանց ձայնը, և ուզում եմ նաև դիմել մեր քաղաքացիներին, որ մենք եկել ենք ասելու՝ դառնալու ենք ձեր ձայնը, և մենք բոլորով միասին կտրելու ենք, ճեղքելու ենք այս համակարգը, որը, իմ համոզմամբ, առնվազն վերջին հինգ տարիները, եթե ոչ ավելի, ուղղակի թունավորում է մեր քաղաքական համակարգը»,-ասաց Թաթոյանը։

Ըստ նրա՝ Վաղարշապատում տեղի ունեցածը ձախողված քաղաքական համակարգի հետևանք է, փաստ է, որ Փաշինյանի ղեկավարությամբ ՔՊ-ն այսօր իշխանություն է ձևավորում Վաղարշապատում։

«Երբ ընտրությունը կամ մրցավազքը Փաշինյանի և նախկին նախագահների միջև է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է։ Եվ ես ուզում եմ հստակ ասել, որ Փաշինյանի իշխանությունն այսօր 3 հենասյուն ունի։ Առաջինը՝ նախկին նախագահները, երկրորդ՝ եկեղեցին, երրորդ՝ ռուսները։ Ռուսներից նրանք ունեն սարսափելի վախ, Փաշինյանը անձամբ չի խոսում ռուսների դեմ, այլ հանձնարարում է, պատգամավորներն են խոսում, տարբեր աջակիցներ են խոսում, բայց արդյունքում ստացվում է նույն բանը»,-ընդգծեց Թաթոյանը։

Նա ևս մեկ անգամ նշեց՝ «Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես սնվում է նախկին նախագահների ժամանակահատվածի հարցերից»։

«Փաշինյանը նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն ընդդիմություն, որովհետև ինքը նախկին նախագահներին է չէ՞ կարողանալու գնալ, ասել՝ այ այս ինչը չեք արել, այս ինչը այսպես։ Հլը մի հատ Փաշինյանին ես հրավիրեցի բանավեճի, հիմա էլ պնդում եմ, թող մի հատ գա իմ հետ բանավեճի։ Տեսնեմ՝ ինչպե՞ս է այդ հարցերը տանելու, ինչ հարցից ուզում է, թող խոսի։ Թո՛ղ նախկինից խոսի, թո՛ղ ներկայից խոսի, բայց ես նախընտրելու եմ, իհարկե, երկրի ապագայից խոսել»,-ասուլիսի ընթացքում ասաց Թաթոյանը։

 

Եվգենյա Համբարձումյան