Դիլիջանի անտառներում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. համայնքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել

Լուրեր

29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:13
Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածքների համար
29.07.2026 | 17:08
Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:00
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
29.07.2026 | 16:55
Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:50
ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Դիլիջանի անտառային տարածքներում վաղ առավոտից շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները․ գործընթացին ներգրավված են շուրջ 200 փրկարարներ, էկոպարեկներ, համայնքի կամավորներ և տարբեր տեխնիկական միջոցներ։ Դիլիջանի համայնքապետարանը հորդորում է բնակիչներին պահպանել հանգստություն։
«Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։
Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Factor TV-ի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծին, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են խոտածածկ և անտառապատ տարածքների հրդեհները։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ինչպես Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, այնպես էլ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։