Թուրքիան հայտնել է ԱՄԷ-ի երեք ենթադրյալ գործակալների ձերբակալության մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի անվտանգության ուժերն Արաբական Միացյալ Էմիրությունների հետախուզական ծառայության համար աշխատելու կասկածանքով երեք անձի են ձերբակալել, հայտնել է Ստամբուլի գլխավոր դատախազությունը, գրում է Middle East Eye-ը։

Գերատեսչությունը հայտարարել է, որ կասկածյալները, ենթադրաբար, թուրքական հեռախոսահամարի միջոցով հավաքագրել են Թուրքիայի կարևոր պետական ​​​​մարմիններում աշխատող անձանց անձնական տեղեկություններ։

«Պարզվել է, որ ԱՄԷ հետախուզական ծառայության անդամները Թուրքիայում գործող GSM (բջջային կապի գլոբալ համակարգ) ընկերությունից համար են ստացել և կեղծ էջերի միջոցով փորձել են հավաքել մեր երկրում կարևոր պաշտոններում աշխատող անձնակազմի կենսագրական տվյալներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ աշխատանքներն ուղղված են եղել պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունների ղեկավարների, ԱԳՆ-ի կողմից օգտագործվող հեռախոսագծի և որոշ օտարերկրյա պետությունների պաշտոնական ներկայացուցիչների դեմ։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխանությունները նույնականացրել են չորս անձանց, որոնք թուրքական օպերատորից ձեռք են բերել բջջային հեռախոսագիծ և տեղափոխել այն ԱՄԷ՝ հետախուզական գործակալին հասցնելու համար, և պահպանել են կապը միմյանց հետ։

«Այսօր բացահայտված կասկածյալներին ձերբակալելու և հանցագործության հետ կապված ապացույցներ առգրավելու նպատակով անցկացված գործողության ընթացքում կալանավորվել է երեք կասկածյալ, ևս մեկը մնում է արտասահմանում։ Թուրքիայից դուրս գտնվող կասկածյալի նկատմամբ կալանքի օրդեր է տրվել»,- հայտնել է դատախազությունը։

Թուրքիան և ԱՄԷ-ն հարաբերությունները վերականգնել են 2021 թվականին՝ «Արաբական գարնան» պատճառով առաջացած տարածաշրջանային և երկկողմ տարաձայնությունները լուծելու համար ծավալուն բանակցություններից հետո։ Սակայն վերջին ամիսներին Սուդանի պատերազմը վերստին բորբոքել է տարածաշրջանային տերությունների միջև լարվածությունը։

Վերջին տարիներին Թուրքիան ձերբակալել է բազմաթիվ կասկածյալների, որոնք, ենթադրաբար, աշխատում են իսրայելական, ռուսական կամ իրանական հետախուզական գործակալությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի