Ադրբեջանի ԱԳ նախարարը Վատիկանի պետքարտուղարին տեղեկացրել է Վաշինգտոնի համաձայնությունների կատարման մասին

Լուրեր

29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բոլորը

Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետական ​​քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-վատիկանյան հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Ընդգծվել է այն կարևորությունը, որն Ադրբեջանը տալիս է Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների զարգացմանը, նշվել է, որ վերջին բարձր մակարդակի այցելությունները կարևոր դեր են խաղացել փոխըմբռնման ամրապնդման գործում։

Ընդգծվել են, իբր, Ադրբեջանի բազմամշակութային ավանդույթները և «կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ քրիստոնեական հուշարձանները պահպանելու երկարատև ջանքերը»։

Բայրամովն իր զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պատմական համաձայնությունները և դրանց իրականացումը, ինչպես նաև հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանային զարգացումը և Արցախի տարածքներում իրականացվող վերակառուցման աշխատանքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի