Խաղաղության ծրագրի հիմնական տարրը պետք է լինի Ուկրաինային երաշխիքներ տալը, որ Ռուսաստանը «երբեք չի փորձի հարձակվել»․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախաձեռնության քննարկումների ֆոնին ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի ամենակարևոր տարրերից մեկը պետք է լինի երաշխիքը, որ Ռուսաստանն ապագայում չի հարձակվի Ուկրաինայի վրա, գրում է Current time-ը։

Ռյուտեն չի մանրամասնել, թե անվտանգության երաշխիքներն ինչպիսին կարող են լինել, բայց նշել է, որ դրանք պետք է լինեն այնպիսին, որ Ռուսաստանի համար շահավետ չլինի կրկին հարձակվել Ուկրաինայի վրա։

«Վերջնական նպատակը, և Դոնալդ Թրամփը դրա վրա աշխատում է փետրվարից ի վեր, ինքնիշխան Ուկրաինան է և ուժեղ ազգը, որի վրա Ռուսաստանը երբեք չի համարձակվի կրկին հարձակվել: Ահա թե ինչի ենք մենք ձգտում: Կարևոր է, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի կնքումից հետո նա երբեք այլևս չփորձի հարձակվել: Եվ նա դա չի անի, եթե գիտի, որ հետևանքները կործանարար կլինեն, եթե նա փորձի կրկին ներխուժել Ուկրաինա երկարատև հրադադարից հետո կամ խաղաղության համաձայնագրից հետո։ Մենք պետք է համոզվենք, որ Պուտինը հասկանում է, որ այլևս երբեք չի կարող դա անել»,- ընդգծել է նա:

Ռյուտեն ասել է, որ չի կարող քննարկել ամերիկյան նախաձեռնության 28 կետերից յուրաքանչյուրը, որը հակասություններ է առաջացրել Եվրոպայում և Կիևում: Նա նշել է, որ դրանցից շատերին դրական է վերաբերվում, մինչդեռ մյուսները պահանջում են քննարկում և ուշադիր մշակում:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փաստացի մերժել է այն կետերից մեկը, որը կխանգարեր Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին: Նրա խոսքով՝ Ուկրաինան իրավունք ունի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցության համար, և Կիևի անդամակցությունը դաշինքին անդամ երկրների միջև կոնսենսուսի հարց է: Նման կոնսենսուս ներկայում, ըստ Ռյուտեի, գոյություն չունի և քիչ հավանական է մոտ ապագայում:

«Նոր դաշնակցի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է միաձայն որոշում։ Բոլոր 32 երկրները պետք է համաձայն լինեն։ Ներկայում մենք ունենք մի քանի դաշնակիցներ, որոնք բացահայտորեն հայտարարում են, որ դեմ են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Մենք նաև անցյալ տարի Վաշինգտոնի գագաթնաժողովից ունեինք ձևակերպումներ, որտեղ խոսվում էր Ուկրաինայի՝ դեպի ՆԱՏՕ ճանապարհի անշրջելիության մասին։ Սա մեկ իրականություն է։ Բայց կա նաև մի իրականություն, որտեղ մի քանի դաշնակիցներ հայտարարել են, որ դեմ են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր մոտ ապագայում խաղաղության համաձայնագրից հետո ապահովել անվտանգության երաշխիքներ, որոնք անհնար կդարձնեն Ռուսաստանի կողմից հարձակման նոր փորձը»,- ասել է Մարկ Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը հայտնի է ԱՄՆ նախագահի հետ իր լավ հարաբերություններով, վերջին օրերին կապի մեջ է եղել ԱՄՆ նախագա Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ փորձելով միջնորդել խաղաղության նախաձեռնության շուրջ մերձեցումը։

«Ես կապի մեջ եմ եղել ամբողջ շաբաթավերջին՝ փորձելով օգնել, քանի որ գիտեմ, որ ԱՄՆ նախագահն անխոնջ աշխատում է այս ուղղությամբ։ Ես հեռախոսով խոսել եմ բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև շատ ուրիշներ, որպեսզի ապահովվի Ժնևի բանակցությունների մեկնարկը լավագույն հնարավոր դիրքից»,- հայտարարել է Ռյուտեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի