Սարգիս Ադամյանի հերթական գոլը Գերմանիայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի կազմում։
Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Այծերը» սեփական խաղադաշտում 3։5 հաշվով պարտվել են Դորտմունդի «Բորուսիայի» երկրորդ թիմին։ 32-ամյա Ադամյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու 31-րդ րոպեին հաշիվը դարցրել է 2։2:
Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 10 հանդիպման, դարձել 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Քյոլն» վերադառնալուց հետո Սարգիս Ադամյանը դեռ հանդիպման չի մասնակցել գլխավոր թիմի կազմում։