ՀՀ-ում մոտավորապես 188.000 վարձու աշխատող համարվում է «աշխատող աղքատ»․ Հերիքնազ Տիգրանյան

Լուրեր

02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Բոլորը

«Կառավարության ծրագրում մենք ֆիքսել ենք՝ 2026 թվականին նվազագույն աշխատավարձը դարձնել 85,000 դրամ»,- այս մասին «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։

«Ցավոք, այս տարվա բյուջեի քննարկումների արդյունքում մենք այդ մեր դրած նպատակին չենք կարողանում հասնել, որովհետև ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական բաղադրիչն ենք հաշվի առնում, բայց բյուջեի նախագծով նախատեսված է հետվճարի համակարգ, բոլորիդ համար։ Գիտեք, որ հետվճարի մեխանիզմը մենք որպես կենսաթոշակի բարձրացման կամ նպաստի բարձրացման գործիք դրեցինք անկանխիկ եղանակով գնումների համար միայն թոշակառուների դեպքում։ Մենք հիմա նախատեսում ենք, որ դա կտարածվի նաև մյուսների վրա, այսինքն՝ անկանխիկ գնումների դեպքում քաղաքացիներն այն կստանան։ Հիմա տոկոսը չասեմ, որովհետև բյուջեն դեռ առաջին ընթերցումով է անցել, գուցե քննարկման արդյունքում թիվը փոխվի, բայց ինչ-որ X տոկոս հետվճար»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունվարի 1-ից ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ․ բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոս հետվճար են ստանալու։

«Մյուս տարի գուցե մեր հարկաբյուջետային քաղաքականությունն այնքան էֆեկտիվ կլինի, որ մենք կկուտակենք այդ միջոցները, և գուցե տարվա կեսին կանենք վերանայում, որովհետև մենք ունեցել ենք նման վիճակ, տարվա կեսին ենք թոշակի և նպաստի բարձրացում արել, և նաև աշխատավարձի բարձրացում»,- նշեց Տիգրանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում մոտավորապես 188.000 վարձու աշխատող համարվում է «աշխատող աղքատ», որովհետև իրենք ստանում են նվազագույն աշխատավարձը։

«Մենք հասկանում ենք, որ այդ նվազագույն աշխատավարձը չի կարող ապահովել արժանապատիվ կյանք, բայց այս կատեգորիաների համար և ավելի ծայրահեղ աղքատների համար կան այլ առաջարկներ և ծրագրեր՝ զբաղվածության ծրագիրն է, պետության սոցիալական աջակցության ծրագրերն են, ընտանեկան անապահովության գնահատման օրենսդրական համակարգի արդյունքում սոցիալական աջակցության ծրագրերն են»,-նշեց հանձնաժողովի նախագահը։

Եվգենյա Համբարձումյան