Քաղաքացին հագուստի գրպաններում պահելով՝ ՀՀ է տեղափոխել չհայտարարագրված 7 մլն 990 հզր 100 ՌԴ ռուբլի

Լուրեր

30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է 7,9 մլն ռուբլին մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նշվում է, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մաքսանենգության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացին 2025 թվականի հոկտեմբերի 25-ին մաքսային անցակետով Հայաստան մուտք գործելիս, մաքսային հայտարարագրման ենթակա չհայտարարագրված դրամական միջոցը պահելով իր հագին եղած հագուստի գրպաններում, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7 մլն 990 հզր 100 ՌԴ ռուբլի կանխիկ գումար:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։