ՌԴ-ում ազգայնացրել են ձերբակալված ադրբեջանցի գործարարի ակտիվները

Լուրեր

02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի արբիտրաժային դատարանն ադրբեջանցի Շախլար Նովրուզովի ակտիվներն ազգայնացրել է՝ դրանք վերածելով պետական եկամտի, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Ազգայնացված ակտիվների մեջ են մտնում «Տուապսեի ծովային առևտրային նավահանգիստ» (ТМКП)) ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 100%-ը, «TMCP Enterprise» ընկերությունը, «Տեմրյուկի ծովային փոխադրման տերմինալը» և «Դար Ֆրութ»-ին պատկանող օբյեկտները։

Քննության տվյալներով՝ 1994 թվականից ի վեր անօրինական գործարքների միջոցով Տուապսեի նավահանգստի տարածքում գտնվող նավամատույցը և մի քանի շենքեր անցել են Նովրուզովի, ինչպես նաև մյուս պատասխանողների՝ «Ինժտրանսստրոյ» կորպորացիայի կառավարիչ Օլեգ Բասինի և Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Vonixel Limited» ընկերության վերահսկողությանը։

Տուապսեի ծովային առևտրային նավահանգիստը (ՏԾՆՆ) և ՏԾՆՆ ձեռնարկությունը մշակում են ներմուծված բեռներ։ Դրանք հիմնականում Թուրքիայից մրգային և բանջարեղենային արտադրանք են։

Շախլար Նովրուզովը Կրասնոդարի «Старый Баку» ռեստորանի, ТМКП ձեռնարկությունների, «Դար Ֆրուտի» և «Подгорный» գյուղատնտեսական կոոպերատիվի սեփականատերն է։ Նա նաև «Կուբանպրոդուկտ» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենն է (ընկերությունն այժմ պատկանում է նրա եղբորը՝ Ռամին Նովրուզովին)։ 2024 թվականին նրա բոլոր ընկերությունների համախառն եկամուտը կազմել է շուրջ 279 միլիոն ռուբլի։

Նովրուզովը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի սկզբին՝ խոշոր չափի խարդախության մեղադրանքով և ուղարկվել քննչական մեկուսարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի