Ղազախստանից հայտնել են՝ երբ կավարտվի ադրբեջանական AZAL-ի օդանավի վթարի հետաքննությունը

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի կառավարությունը մինչև 2025 թվականի վերջը տեղեկություն կտրամադրի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի վթարի հետաքննության վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Մաքսատ Կալիակպարովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ղազախ պաշտոնյայի՝ հետաքննությունը շարունակվում է, և երեք ամսից համապատասխան հանձնաժողովին ներկայացված նախնական եզրակացություններից հետո կիրականացվի ավելի խորը տեխնիկական փորձաքննություն։ Կալիակպարովը նշել է, որ աշխատանքը բարդ է և ներառում է մի շարք համապարփակ ուսումնասիրություններ։ Նա ընդգծել է, որ հետաքննության ավարտից հետո զեկույցը, ինչպես նախորդը, ամբողջությամբ կտրամադրվի լրատվամիջոցներին։

Փոխնախարարը հետաքննությունն անվանել է չափազանց լուրջ՝ հավելելով, որ թարմացված տեղեկատվություն նախատեսվում է տրամադրել մինչև այս տարվա վերջ։

«Մենք այս պահին չենք կարող ճշգրիտ ժամանակացույց նշել։ Սա բավականին լուրջ հարց է, ուստի չեմ կարող ամսաթիվ երաշխավորել։ Բայց մենք տարեվերջին մամուլի հաղորդագրություն կներկայացնենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների» J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի