Արման Ծառուկյանը մեծ սխալ է համարում մենամարտից առաջ Դեն Հուկերին հարվածելը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:12
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն ափսոսանք է հայտնել նորզելանդացի Դեն Հուկերի դեմ մենամարտիաց առաջ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայացքների մենամարտի ժամանակ հայ մարտիկը գլխով հարվածել էր իր մրցակցի դեմքին։

«Դա իմ մեղքն էր, մեծ սխալ․ ես չպետք է նման բան անեի։ Բայց դու չես կարող վերահսկել ինքդ քեզ՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է ինձ։ Ես մտածում էի, որ կգնամ այնտեղ ու հանգիստ կդրսևորեմ ինձ։ Մարզիչը նույնպես կոչ էր արել չտրվել էմոցիաներին, սակայն շատ շուտով ես պայթեցի։ Դա տեղի է ունենում ավտոմատ, ես չեմ կարող վերահսկել ինձ այդ 5-10 վայրկյանների ընթացքում։ Ահա, թե ինչու է դա մի քիչ վտանգավոր ինձ համար։ Ես շատ հանգիստ մարդ եմ, բայց եթե ինչ-որ մեկը փորձում է վախեցնել ինձ կամ անել ինչ-որ խենթություն, ես շատ արագ դուրս եմ գալիս վերահսկողությունից»,- ասել է Արման Ծառուկյանը լրագրող Արիել Հելվանիի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկը 35-ամյա Դեն Հուկերին հաղթել էր ժամկետից շուտ՝ երկրորդ ռաունդում կիրառելով խեդղող հնարք։ Այդ հաղթանակի շնորհիվ 29-ամյա Ծառուկյանը դարձավ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնության հավակնորդ։ Չեմպիոնական տիտղոսը պատկանում է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Տոպուրիային։ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։