Որտեղ են ապահովագրված պետական ավտոմեքենաները

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա ընթացքում, նոյեմբերի 24-ի դրությամբ, Հայաստանի պետական մարմիններն ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների պայմանագրեր (ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ) ամենաշատը կնքել են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանս» ընկերության հետ՝ ընդհանուր 84․5 մլն դրամ ծավալով։

Այս ընկերության հետ պայմանագրերի քանակը 92 է։ Ընդ որում՝ դրանց կեսից ավելին՝ 62%-ը, կնքվել է առանց մրցակցության՝ մեկ անձից կամ հրատապ մեկ անձից գնման եղանակներով։ Այսինքն՝ պետական մարմինները չեն էլ փորձել պարզել՝ արդյո՞ք մյուս ապահովագրող ընկերություններն ավելի մատչելի պայմաններ կարող են առաջարկել։

«Սիլ Ինշուրանս»-ի 21․8 %-ը, հիշեցնենք, պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, ընկերության 26 % և 26․1% բաժնետերերը նրա եղբայրներ Սարիբեկ և Էդուարդ Սուքիասյաններն են, 26 %-ի բաժնետերը պատգամավորի եղբորորդին է՝ Արիկ Սուքիասյանը։

Պետական ավտոմեքենաների ապահովագրության ծավալով երկրորդ խոշոր ընկերությունը «Արմենիա Ինշուրանս»-ն է՝ 78․3 մլն դրամ ընդհանուր ծավալով։ Այս ընկերության հետ կնքված պայմանագրերի քանակը 28 է։ Դրամային ծավալի հիմնական մասը՝ 63․2 մլն դրամը, 1 պայմանագիր է, որ կնքվել է ՆԳՆ-ի հետ։ Այն ավտոմեքենաների ԿԱՍԿՈ ապահովագրություն է։

«Արմենիա ինշուրանսի» 95․035 % բաժնետերը «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն է, 4․965%-ինը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն։ Ըստ պետռեգիստրի՝ ընկերության իրական շահառուն Կարեն Սաֆարյանն է, որ «Արդշինբանկի» խորհրդի նախագահն է, իսկ բանկի խորհրդի անդամներն են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդատու Արամ Անդրեասյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և գերմանացի Ալեքսանդր Ֆոն Գլայխը։

Ի դեպ, ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայում «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ և իրավական հարցերի գծով տնօրեն է։

«Արդշինբանկ»-ի վարչության, ապա նաև խորհրդի նախագահ է եղել Մհեր Գրիգորյանը (2011-2018 թթ․):

Ուշագրավ է, որ պետական կառույցներն իրենց ավտոմեքենաներն ապահովագրել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում․ պայմանագրերի ընդհանուր ծավալը 402 հազար դրամ է։

 

Գայանե Խաչատրյան