«Արդար խոսք» կուսակցությունը կմասնակցի 2026-ի ԱԺ ընտրություններին
Քաղաքականություն
24.11.2025 | 21:27
«Արդար խոսք» կուսակցությունը հայտնում է, որ մասնակցելու է 2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։
«Կուսակցության կողմից որպես վարչապետի թեկնածու առաջադրված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ Միրան Սարգիսի Մովսիսյանը»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։