«Փաշինյանը նմանվում է Կիմ Չեն Ընին». ընդդիմություն-ՔՊ բանավեճ․ ինչի համար էր 7000 պետծառայողով հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Հայաստանում առաջին անգամ նոյեմբերի 22-ին անցկացվեց պետական ծառայողների համաժողով։ Փաշինյանը խոսում էր Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունից, իշխանության լեգիտիմությունից, կրթությունից ու այլ խնդիրներից։

«Պետական մարմինները, որքան էլ գործառույթային և լիազորությունների բաժանումներ և տարբերություններ ունենան, պետք է միավորված լինեն ներդաշնակության որոշակի ռիթմով, համակարգով»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի ներքին լեգիտիմությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ունենալ նոր Սահմանադրություն, իսկ նոր Սահմանադրության հանրաքվեն պետք է տեղի ունենա 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համաժողովի անցկացումը որակում է խայտառակություն։ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավորին Փաշինյանի ելույթը հիշեցրել է Հյուսիսային Կորեայի նախագահին։

«Մենք բռնատիրական երկրներում ենք տեսնում անհատի պաշտամունք, բռնատիրական մշակույթ ունեցող երկրներում ենք տեսնում այդպիսի բաներ»,- ասել է պատգամավորը։

ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը միջոցառմանը չի մասնակցել, բայց վստահ է՝ որևէ մեկին պարտադրանքով չեն տարել Փաշինյանի հետ հանդիպման։

«Այնտեղ որտե՞ղ եք Հյուսիսային Կորեա տեսել։ Սա Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի միջոցառումները չեն»,- ասում է ՔՊ ներկայացուցիչը։

Մամուլում հայտնված տեղեկությունները, թե պետական գերատեսչություններին հատուկ ցուցում է տրվել կոնկրետ թվով անձանց ներկայությունն ապահովել, Ալեքսանյանին հավատ չեն ներշնչում, փաստեր է պահանջում․ «Ո՞վ է այդ քաղծառայողը, որին ստիպելով տարել են, ես բացառում եմ»։

Արթուր Խաչատրյանը նշում է՝ եթե Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ուղերձն էր հղում, ապա դա պետք է աներ իր կուսակիցների առջև, այնինչ վարչապետը ոչ աշխատանքային օրով Երևանից ու հեռավոր մարզերից համալիր էր բերել նաև անձանց, որոնք քաղաքական պաշտոններ չեն զբաղեցնում։

«Բերել գլխավոր դատախազին, ԲԴԽ նախագահին, ՄԻՊ-ին, ԿԲ նախագահին, ՍԴ նախագահին… Դրանք մարդիկ են, որոնք քաղաքականությունից անկախ են, բայց ինքը բերել պարտադրում է իր քաղաքականությունը»,- ասում է նա։

Ալեքսանյանը պնդում է՝ ՀՀ-ում անձի պաշտամունք չկա, թեև Փաշինյանին ծափահարում են ԱԺ դահլիճում, պետական ծառայողների համաժողովին, անգամ եկեղեցի մտնելիս։

Վարչապետի կուսակիցը երևույթն այսպես է մեկնաբանում. «Իմ ծափահարությունները քաղաքական հավանության նշան են, շատ ընդունված ժողովրդավարական պետություններում։ Եթե նայում եք Հյուսիսային Կորեայի ակնոցներով՝ այլ բան է, եթե նայում եք ժողովրդավարական պետության ակնոցներով՝ այլ բան է»։

Արթուր Խաչատրյանը հակադարձում է. «Դե բա Վահագն Ալեքսանյանն ի՞նչ պետք է ասի։ Պատկերացնու՞մ եք, օրինակ, Ֆրանսիայում երկրի վարչապետը հավաքի պետական պաշտոն զբաղեցնողներին և քարոզ անի։ Դա օրենքի խախտում կլինի»։

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս միջոցառումը տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ։

«Իշխանություններին պետք է ցույց տալ, որ իրենց շուրջ լուրջ համախմբում կա հասարակության տարբեր շերտերի կողմից։ Այդքան մարդ են բերում, որ դրանում համոզվի նաև վարչապետը»,- նշում է փորձագետը։

Նավասարդյանը նշում է՝ քաղաքական անկայուն վիճակ է, իշխանությունը փորձում է արհեստական միջոցներով կայունության ցույց տալ, ինչը արվում է ոչ այնքան ժողովրդավարական մեթոդներով․ «Սա առաջին դեպքը չէ, բազմաթիվ միջոցառումներ են եղել, որ մարդկանց պարտադրանքով են բերում, նորություն չէ նաև այս իշխանությունների կողմից»։

ՀՀ պետական ծառայողների առաջին համաժողովի անցկացման վերաբերյալ Factor TV-ն մի շարք հարցեր է ուղղել վարչապետի աշխատակազմին, որոնք ենթադրում են նաև հնչեցված մտահոգությունների վերաբերյալ պարզաբանումներ։ Պատասխաններ դեռ չենք ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան