Աննա Հակոբյանի ազգականը պաշտոն ստացավ
Քաղաքականություն
24.11.2025 | 19:13
Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը Շիրակի մարզպետի որոշմամբ նշանակվել է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշումից։
Հիշեցնենք՝ Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, նախկինում զբաղեցրել է Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը, երբ ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը կոալիցիա էին կազմել։
Նարեկ Կիրակոսոսյան