Պոլիէթիլենն ու պլաստիկը կդառնա՞ն պատմություն․ ինչ է փոխվելու 2027-ի հունվարի 1-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Շուրջ մեկ տարի հետո պլսատիկե բաժակ խանութներում չեք գտնի․ դրանց օգտագործումը 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել։ Նույնը վերաբերում է նաև պոլիէթիլենային տոպրակներին։

Կարգելվեն պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաները և սպասքը։ Խանութներում չեն վաճառվի այս նյութերից պատրաստված ափսե, բաժակ ու գդալ, պատառաքաղ ու դանակ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ: Որպես այլընտրանք առաջարկվում է թղթից և փայտանյութից պատրաստվածը։

Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունն առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում՝ մանրածախ առևտուր իրականացնելիս արգելվելու է։ Դա կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։

Պլաստիկն անդառնալի վնաս է հասցնում բնությանը․ դրանից պատրաստված իրերը շատ դանդաղ են քայքայվում և 300-ից 500 տարի մնում են  բնական միջավայրում։

2024 թվականին համայնքային աղբավայրեր են տեղափոխվել շուրջ 640 հազար տոննա կոշտ կենցաղային թափոններ, որը հանրապետության մեկ բնակչի հաշվով կազմում է 210 կգ: Այս թիվը տարեց տարի ավելանում է։ Նման թափոնների շատ չնչին տոկոսն է վերամշակվում։ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանի խոսքով՝ վերամշակվող թափոնները հավաքվում են ոչ թե առաջնային սկզբնաղբյուրից, այլ աղբավայրերից, որն ավելի է դժվարեցնում դրանց մշակումը։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի թիմն առաջարկում է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման համար մշակված օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ այն ընկերությունները, որոնց ներմուծած կամ արտադրած ապրանքներից կգոյանա փաթեթավորման թափոն, պետք է պատասխանատու դառնան դրանց ճիշտ գործածության համար։ 

2022 թվականի հունվարի 1-ից գործում է 50 միկրոնից բարակ տոպրակների վաճառքի արգելքը։ Չնայած սրան՝ քաղաքացիները մատնանշում են առևտրի կետերում նման տոպրակների օգտագործման մասին։ Թեև նոր կարգավորման ուժի մեջ մտնելուն մեկ տարուց ավելի ժամանակ է մնացել, Նիկոլ Փաշինյանին մտահոգող հանգամանք կա։

«Ես ուզում եմ հասկանամ, թե ինչ է պետք, որ 2026 թվականի դեկտեմբերի վերջին նիստին մենք չպարզենք, որ վա՛յ, էտ սահմանված ժամեկտը չի լինում, եկեք հետաձգենք»,- ասել է Փաշինյանը։

2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվող փոփոխությամբ սահմանված արգելքը խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 1-ին դեպքում նախազգուշացում, խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100.000-150.000 դրամ տուգանք։ Իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է Շուկայի վերահսկողության տեսչական և Տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան