ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Լիդիա Մանթաշյանի հետ

Լուրեր

02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ աշխատակազմից հայտնում են  տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Լիդիա Մանթաշյանի հետ:ՄԻՊ-ը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում։

«Ավելի վաղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անձամբ էր այցելել քրեակատարողական հիմնարկ և տեսակցել վերջինիս:

Ուսումնասիրվել են անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:

Առանձնազրույցի ընթացքում Լիդիա Մանթաշյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել: Միևնույն ժամանակ, մտահոգություն է հայտնել քրեական վարույթի շրջանակում տևական ժամանակ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության վերաբերյալ: Համանման խնդիր պարբերաբար բարձրաձայնում են նաև ազատությունից զրկված այլ անձինք: Կալանքի կիրառման հետ կապված խնդիրներին մշտապես է անդրադառնում Մարդու իրավունքների պաշտպանը:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ, Մարդու իրավունքների պաշտպանը՝ պահպանելով կոնկրետ գործով դատարանի գործունեությանը չմիջամտելու պահանջը՝ այնուամենայնիվ հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում նշված հարցին՝ հաշվի առնելով, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։