Աշխարհում առաջինը․ Ավստրալիան 16-ից փոքր տարիքի երեխաների համար սոցիալական ցանցերից օգտվելու արգելք է սահմանում

Լուրեր

04.12.2025 | 23:29
Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով
04.12.2025 | 23:18
Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg
04.12.2025 | 23:10
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 
04.12.2025 | 23:04
Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
04.12.2025 | 22:59
Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel
04.12.2025 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
04.12.2025 | 22:35
The New York Times-ը դատի կտա Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների համար
04.12.2025 | 22:24
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին
04.12.2025 | 22:12
Միրզոյանը Հադադի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները
04.12.2025 | 22:07
«88» սուպերմարկետների ցանցը չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. ընկերությունը՝ Աննա Հակոբյանի շուրջ աղմուկի մասին
04.12.2025 | 22:00
UFC-ն շարունակում է «պատժել» Արման Ծառուկյանին․ Հակոբ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2025 | 21:51
Ռուսաստանում արգելափակվել է FaceTime-ը
04.12.2025 | 21:40
Բացարձակ մերժելի ու դատապարտելի է․ Լևոն Բարսեղյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
04.12.2025 | 21:33
Բաքուն ակնկալում է Երևանից քաղաքական պատասխանատվություն խաղաղության օրակարգի իրականացման գործում. Բայրամովը խոսել է TRIPP-ից 
04.12.2025 | 21:22
Երաշտի ֆոնին` Իրանը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից
Բոլորը

Ավստրալիայում դեկտեմբերի 10-ից սոցիալական ցանցերի ընկերությունները պետք է ձեռնարկեն «հիմնավոր քայլեր»՝ ապահովելու համար, որ երկրում 16 տարեկանից փոքր անձինք չկարողանան օգտահաշիվներ բացել իրենց հարթակներում, և որ առկա հաշիվներն անջատվեն կամ հեռացվեն, գրում է BBC-ն։

Կառավարությունը հայտարարում է, որ այս արգելքն աշխարհում առաջին անգամ ընդունված քաղաքականություն է, որը շատ ծնողների շրջանում տարածված է, և նպատակ ունի նվազեցնել «ճնշումներն ու ռիսկերը», որոնց երեխաները կարող են ենթարկվել սոցիալական ցանցերում, որոնք բխում են «դիզայնի առանձնահատկություններից, խրախուսում են նրանց ավելի շատ ժամանակ անցկացնել էկրանների առջև, միաժամանակ, առաջարկելով բովանդակություն, որը կարող է վնասել նրանց առողջությանը և բարեկեցությանը»։

Այս տարեսկզբին կառավարության կողմից պատվիրված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 10-15 տարեկան երեխաների 96%-ն օգտվում է սոցիալական ցանցերից, և նրանցից տասից յոթը ենթարկվել է վնասակար բովանդակության և վարքագծի: Այս վարքագիծը տատանվում է կանանց նկատմամբ ատելության դրսևորումներից մինչև բռնություն խրախուսող տեսանյութեր և սննդային խանգարումներ ու ինքնասպանություն քարոզող բովանդակություն: Յոթից մեկը նաև հայտնել է մեծահասակների կամ ավելի մեծ երեխաների կողմից սեռական ոտնձգության դեպքերի, կեսից ավելին՝ կիբերհարձակման զոհ լինելու մասին:

Ավստրալիայի կառավարությունը մինչ այժմ անվանել է տասը հարթակ, որոնց վրա պետք է տարածվի արգելքը․ Facebook, Instagram, Snapchat, Threads, TikTok, X, YouTube, Reddit, Kick և Twitch հոսքային հարթակները։

Արգելքի տարածման վտանգի տակ են առցանց խաղերը։ Հնարավոր արգելքից վախենալով՝ Roblox-ի և Discord-ի նման խաղային հարթակները վերջերս ներդրել են տարիքի ստուգման որոշ գործառույթներ՝ ակնհայտորեն փորձելով կանխել արգելքը։

Կառավարությունը հայտարարել է, որ կշարունակի վերանայել հարթակների ցանկը՝ հաշվի առնելով երեք հիմնական չափանիշներ։ Դրանց թվում են՝ արդյո՞ք հարթակի միակ կամ «հիմնական նպատակը» երկու կամ ավելի օգտատերերի միջև առցանց սոցիալական փոխազդեցությունը հեշտացնելն է, արդյո՞ք այն թույլ է տալիս օգտատերերին փոխազդել որոշ կամ բոլոր մյուս օգտատերերի հետ, և արդյո՞ք այն թույլ է տալիս օգտատերերին հրապարակել բովանդակություն։

YouTube Kids-ը, Google Classroom-ը և WhatsApp-ը չեն ներառվել սահմանափակումների ցանկում: Երեխաները նաև կկարողանան դիտել YouTube-ի նման հարթակներում բովանդակության մեծ մասը, որոնք գրանցում չեն պահանջում։

Երեխաներն ու ծնողները չեն պատժվի արգելքը խախտելու համար: Համապատասխանության պատասխանատվությունը կրում են սոցիալական ցանցերի ընկերությունները, որոնք լուրջ կամ կրկնվող խախտումների համար կարող են տուգանվել մինչև 49,5 միլիոն ավստրալական դոլարով (32 միլիոն ԱՄՆ դոլար, 25):

Կառավարությունը նշում է, որ այս ընկերությունները պետք է ձեռնարկեն «հիմնավորված քայլեր»՝ երեխաներին իրենց հարթակներ մուտք գործելը և տարիքի ստուգման տեխնոլոգիաներ օգտագործելը կանխելու համար, առանց նշելու, թե որոնք են դրանք: Առաջարկվել են մի քանի տարբերակներ, այդ թվում՝ կառավարության կողմից տրված անձնագրերի, դեմքի կամ ձայնի ճանաչման և տարիքի հաստատման օգտագործումը: Վերջին դեպքում, անձի տարիքը գնահատելու համար օգտագործվում է ինտերնետից ստացված տեղեկատվություն, բացի անձի ծննդյան ամսաթվից, ինչպիսիք են նրա առցանց վարքագիծը կամ փոխազդեցությունները:

Այս որոշման քննադատները պնդում են, որ արգելքը, նույնիսկ եթե պատշաճ կերպով կիրառվի, իրականում չի նվազեցնի երեխաների համար առցանց վնասը։ Ծանոթությունների կայքերը և խաղային հարթակները չեն ներառվում ցանկում, ինչպես նաև արհեստական ​​բանականության չաթբոտերը։

Ավստրալիայի հաղորդակցության նախարար Աննիկա Վելսը խոստովանել է, որ արգելքը կարող է «կատարյալ» չլինել։

«Այն մի փոքր անկանոն տեսք կունենա իրագործման ընթացքում։ Մեծ բարեփոխումները միշտ այդպես են լինում»,- ասել է նա։

Այլ երկրների փորձը

16-ից փոքր տարիքի անձանց կողմից սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը համաշխարհային առաջին դեպքն է, և այլ երկրներ ուշադիր կհետևեն դրան: Այլուր փորձարկվել են տարբեր մոտեցումներ՝ երեխաների՝ էկրանի դիմաց և սոցիալական ցանցերում անցկացրած ժամանակը սահմանափակելու և նրանց վնասակար նյութերի հասանելիությունից զերծ պահելու համար, բայց ոչ մի տեղ չի դրվել ներգրավված հարթակների լիակատար արգելք։

Մեծ Բրիտանիայում հուլիսին ներդրված նոր անվտանգության կանոնները նշանակում են, որ առցանց ընկերությունները կարող են խոշոր տուգանքների ենթարկվել կամ նույնիսկ հասցնել իրենց ղեկավարների բանտարկության, եթե չկարողանան իրականացնել միջոցառումներ՝ երիտասարդներին անօրինական և վնասակար բովանդակություն տեսնելուց պաշտպանելու համար։

Եվրոպական այլ երկրներ որոշակի տարիքից ցածր անձանց թույլատրում են սոցիալական ցանցերի օգտագործումը միայն ծնողների համաձայնությամբ: Սեպտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանական հետաքննությունը խորհուրդ էր տվել արգելել 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, ինչպես նաև «պարետային ժամ» սահմանել 15-18 տարեկանների համար:

Դանիան հայտարարել է 15 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերն արգելելու ծրագրերի մասին,  Նորվեգիան նույնպես քննարկում է նմանատիպ առաջարկ: Իսպանիայի կառավարությունը խորհրդարան է ուղարկել 16 տարեկանից փոքր անձանց համար նախատեսված օրինագիծ, որը պահանջում է, որ նրանց օրինական խնամակալները թույլատրեն մուտքը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Յուտա նահանգում 18 տարեկանից փոքր անձանց՝ ծնողների համաձայնության բացակայության դեպքում սոցիալական ցանցեր մուտքն արգելելու փորձն անցյալ տարի կասեցվել էր դաշնային դատավորի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի