ՀՀ-ում արտակարգ ճամփորդական փաստաթուղթ կներդրվի․ ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել

Լուրեր

29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է «Հյուպատոսական ծառայության մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքներում փոփոխություն կատարել, որով հնարավորություն կընձեռնվի հետախուզվող օտարերկրացիների մուտքը ՀՀ և ելքը ՀՀ-ից նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի առկայությամբ։

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ որ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է իրականացնել քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց հետախուզում։ Օրենքով ոստիկանությանը պատվիրակված լիազորության իրականացման ընթացքում ներկայումս առաջանում են խնդիրներ՝ ինչպես հետախուզվող և օտարերկրյա պետության տարածքում գտնվող օտարերկրացիների հայտնաբերման և ՀՀ տեղափոխման, այնպես էլ՝ ՀՀ-ից օտարերկրացիների հանձնման ժամանակ, երբ ՀՀ տեղափոխվող կամ ՀՀ-ից հանձնվող անձը հանդիսանում է օտարերկրյա պետության քաղաքացի, իսկ անձնական գործում բացակայում է վերջինիս անձը հաստատող վավեր փաստաթուղթը:

Տվյալ պարագայում, հիշյալ անձանց ՀՀ տեղափոխելիս կամ ՀՀ-ից հանձնելիս, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից նրանց մուտքը ՀՀ կամ ելքը ՀՀ-ից չի թույլատրվում՝ այն հիմքով, որ օտարերկրացու մոտ առկա չէ անձը հաստատող վավեր փաստաթուղթ, իսկ «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ և 12-րդ հոդվածների համաձայն՝ օտարերկրացիների մուտքը և ելքը ՀՀ թույլատրվում է միայն անձը հաստատող վավեր փաստաթղի առկայության պարագայում:

«Ստացվում է իրավիճակ, երբ հետախուզման մեջ գտնվող անձը, որի նկատմամբ ՀՀ տարածքում նախաձեռնված է քրեական վարույթ և որին մեղսագրվում է քրեական օրեսգրքով նախատեսված արարք, հայտնաբերվում է օտարերկրյա պետության տարածքում, հետագայում վերջինիս հանձնումը ՀՀ-ին բավարարվում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից տեղափոխվում է ՀՀ՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժն ի կատար ածելու համար, սակայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից նրա մուտքը ՀՀ չի թույլատրվում, որի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարելու մեջ մեղադրվող կամ արդեն իսկ դատապարտված անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից և պատժից, իսկ նախաձեռնված քրեական վարույթի կամ արդեն իսկ կայացված դատավճռի ի կատար ածելու հարցը մնում է չլուծված»,- նշված է նախագծի հիմնավորումներում։

Հարկ է նշել, որ ՀՀ ԱԱԾ հիշյալ ստորաբաժանման կողմից անձը հաստատող վավեր փաստաթղթի բացակայության պարագայում չի թույլատրվում նաև այդ անձանց հանձնումը օտարերկրյա պետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ինչը խոչընդոտում է ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Այսպիսով՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել նոր հասկացություն՝ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ, որը կտրվի ՀՀ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը՝ հետախուզվող օտարերկրացու անվամբ՝ պետական սահմանի հատման նպատակով։ Միաժամանակ, լրացումներ են կատարվել «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ և 12-րդ հոդվածներում, որի համաձայն` հետախուզվող օտարերկրացիների մուտքը և ելքը ՀՀ կթույլատրվի նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի առկայությամբ, եթե վերջիններս չեն ունենա «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված անձը հաստատող վավեր փաստաթղթեր։ Բացի այդ, «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրվել է լիազորություն, համաձայն որի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը տալիս է հետախուզվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց անվամբ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ՝ ՀՀ պետական սահմանի հատման նպատակով։