Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության պլանը հնարավոր է, եթե անվտանգության պահանջները բավարարվեն

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության բանակցային ծրագիրը կարող է իրագործելի լինել, եթե առաջարկները բավարարեն երկու կողմերի «օրինական սպասումները» և անվտանգության կարիքները՝ առանց նոր անկայունություն ստեղծելու։ Այս մասին նա ասել է Հարավային Աֆրիկայում կայացած G20 գագաթնաժողովից հետո լրագրողների հետ ինքնաթիռում զրույցի ժամանակ, գրում է Turkiye today-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված 28 կետանոց խաղաղության ծրագրի վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ Էրդողանը նշել է, որ առաջարկը լայնորեն քննարկվում է, բայց կարող է ծառայել որպես բանակցությունների հիմք, եթե այն ճիշտ ձևակերպվի։

«Այս ծրագրի շուրջ կարելի է համաձայնության գալ։ Այո՛, դա հնարավոր է։ Բայց ինչպե՞ս։ Եթե ծրագիրը համապատասխանում է կողմերի օրինական սպասումներին և անվտանգության կարիքներին՝ առանց նոր անկայունություն առաջացնելու, ապա համաձայնությունը հնարավոր է»,- նշել է նա։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է «արդար խաղաղությանը, որտեղ ոչ մի կողմ չի պարտվում», նաև վերահաստատել, որ կայուն խաղաղությունը կարող է հաստատվել միայն բանակցությունների միջոցով։ Նա նաև նշել է  Թուրքիայի դերը Ստամբուլում բանակցությունների կազմակերպման գործում և պատրաստակամություն հայտնել կրկին  դրան նպաստելու։

«Եթե հնարավոր լինի ստեղծել բոլորին բավարարող հիմք, կբացվի դուռ դեպի երկարատև լուծում։ Քանի որ նախկինում մենք կարևոր դեր ենք խաղացել Ստամբուլում, այսօր էլ պատրաստ ենք պահպանել նույն կառուցողական մոտեցումը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ուժեղ վճռականություն ցուցաբերի հակամարտության գոտիներում հետագա սրացումը կանխելու հարցում՝ մատնանշելով Գազայում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։

Թուրքիայի նախագահը վերահաստատել է, որ Անկարան  հանձնառու է աջակցել դիվանագիտական ​​նախաձեռնություններին, միաժամանակ, շարունակելով պաշտպանել տարածաշրջանային կայունությունը և իր ազգային շահերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի